Դիլիջանցիները երեխաների համար խաղալու տեղ են խնդրում

Դիլիջանցիները երեխաների համար խաղալու տեղ են խնդրում

Tue, 24 Mar 2026 12:45:46 +0400


Դիլիջան քաղաքի բնակչուհի Անժելա Այվազյանը քաղաքի Մանթաշյան եւ Սայաթ-Նովայի փողոցների բնակիչների անունից Ֆեյսբուքում բաց նամակ է հրապարակել. «Դիլիջան քաղաքի պատասխանատու կառույցներին եւ բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ երեխաները կարող են «չխանգարել»։ Ես՝ Անժելա Այվազյանս, երկու երեխաների մայր, դիմում եմ Ձեզ՝ Դիլիջան քաղաքի կենտրոնական թաղամասի բնակիչների անունից՝ բարձրաձայնելու մի «աննշան» խնդիր․ մեր երեխաները պարզապես տեղ չունեն խաղալու։ Այո՛, պարզվում է՝ 21-րդ դարում երեխա լինելը շքեղություն է։ Մեր թաղամասում կան ակտիվ երթեւեկություն, մեքենաներ, արգելքներ… միայն երեխաների համար նախատեսված անվտանգ տարածք չկա։ Երեխաները կարող են փորձել խաղալ փողոցում՝ մի փոքր ադրենալին ավելացնելով իրենց առօրյային։ Կամ էլ կարող են չխաղալ ընդհանրապես․ երեւի դա էլ տարբերակ է։

Հատկապես ոգեշնչող է Կենտրոնական բանկի բնակելի շենքի հարակից տարածքը, որ մեր երեխաների մուտքը 12 տարի խիստ արգելվում է։ Անկեղծ ասած՝ մի փոքր էլ զարմացած ենք, որ դեռ չի փակցվել «Осторожно, злые собаки» գրությունը․ մթնոլորտը գրեթե ամբողջությամբ համապատասխանում է։ Ստացվում է՝ ընտրությունը շատ պարզ է․ կա՛մ վտանգավոր փողոցներ, կա՛մ փակ դարպասներ։ Իսկ մենք դեռ հարցնում ենք՝ որտե՞ղ պետք է խաղան երեխաները։ Մեր մանկության տարիներին բակերը բաց էին, խաղը՝ ազատ, իսկ մանկությունը՝ լիարժեք։ Այսօր, ցավոք, հենց մեր երեխաներն են կանգնած ընտրության առաջ՝ վտանգավոր փողոցների եւ փակ տարածքների միջեւ։
Ուստի, թույլ տվեք «համարձակվել» եւ առաջարկել մի քանի գաղափար՝
• գուցե հնարավոր է ստեղծել անվտանգ խաղահրապարակ
• գուցե գտնվի մի փոքր տարածք, որտեղ երեխաները կարող են խաղալ առանց արգելքի
• գուցե վերանայվեն այն սահմանափակումները, որոնք երեխաներին դարձնում են անցանկալի «հյուր»՝ իրենց իսկ թաղամասում։
Սա հեգնանք չէ, այլ՝ իրականություն, որն արդեն չափազանց երկար է շարունակվում։
Հուսով ենք՝ մի օր մեր երեխաները կունենան այն, ինչը համարվում է ամենապարզը՝ անվտանգ բակ եւ ազատ խաղ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մայքլ Ջեքսոնը՝ կինոյում

Մայքլ Ջեքսոնը՝ կինոյում Fri, 01 May 2026 01:00:18 +0400 Համաշխարհային փոփ լեգենդ Մայքլ Ջեքսոնը թեեւ…

2 ժամ ago

Մանկապարտեզը նվիրել է համայնքապետի՝ Տյումենում ապրող եղբայրը, շահում է Փաշինյանը

Մանկապարտեզը նվիրել է համայնքապետի՝ Տյումենում ապրող եղբայրը, շահում է Փաշինյանը Thu, 30 Apr 2026 23:45:50…

3 ժամ ago

Անգլիական «Տոտենհեմի» դարպասապահը տեղափոխվում է իտալական «Ինտեր»

Անգլիական «Տոտենհեմի» դարպասապահը տեղափոխվում է իտալական «Ինտեր» Thu, 30 Apr 2026 23:30:59 +0400 Իտալական «Ինտերի»…

3 ժամ ago

21 ժամ ջուր չի լինի

21 ժամ ջուր չի լինի Thu, 30 Apr 2026 23:26:11 +0400 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում…

3 ժամ ago

Մեկի կովը խփում ա, մյուսի ցուլին մի կերպ ենք սրսկում ու դրա դիմաց կոպեկներ ստանում

Մեկի կովը խփում ա, մյուսի ցուլին մի կերպ ենք սրսկում ու դրա դիմաց կոպեկներ ստանում…

3 ժամ ago

Ընտրություններին ադրբեջանական միջամտության մասին տեղեկությունները «Միասնության թևերը» կուղարկի ԵՄ-ին

Ընտրություններին ադրբեջանական միջամտության մասին տեղեկությունները «Միասնության թևերը» կուղարկի ԵՄ-ին Thu, 30 Apr 2026 23:11:09 +0400…

3 ժամ ago