Հինգշաբթի , 26 Մարտի 2026

Ի՞նչ են ասել Պուտինին

Ի՞նչ են ասել Պուտինին

Tue, 24 Mar 2026 13:14:25 +0400


ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է միջազգային երաշխավորների, Դոնալդ Թրամփի միջնորդության և Ռուսաստանի հետ շփումների վերաբերյալ հարցերին։

Սիմոնյանը նշել է, որ աշխարհում միանշանակ իրավիճակներ չեն լինում, և եթե ինչ-որ շրջանակներ թերագնահատում են Թրամփի քաղաքական միջնորդության հնարավորությունը, ապա ինքն այլ օրինակ կարող է հիշեցնել։ Նրա խոսքով՝ Հայաստանը նախկինում ունեցել է ավելի հստակ թվացող դաշնակցային հարաբերություն, սակայն վճռական պահին այդ դաշնակիցը հայտարարել է, թե դեռ հստակ չէ, թե որտեղից է սկսվում և որտեղ է ավարտվում Հայաստանի Հանրապետությունը։

Լրագրողի հարցին, թե արդյոք երեկվա հեռախոսազրույցի ընթացքում այդ մասին ասվել է Վլադիմիր Պուտինին, ԱԺ նախագահը կտրուկ արձագանքել է՝ նշելով, որ ինքն անձամբ Պուտինին չի զանգել։ Նա նաև դժգոհություն է հայտնել հարցի ձևակերպումից։

Երբ լրագրողը նկատել է, որ զանգն իրականացրել է իշխանական թիմի ներկայացուցիչը, Սիմոնյանը պատասխանել է, որ այդ հարցին կանդրադառնա վարչապետը, եթե անհրաժեշտ համարի։

«Ես եմ զանգե՞լ: Ես Պուտինին չեմ զանգում»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել երեկ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանը ինքն իր թշնամին է դարձել․ ՀՀ երկրորդ նախագահ

Նիկոլ Փաշինյանը ինքն իր թշնամին է դարձել․ ՀՀ երկրորդ նախագահ Tue, 24 Mar 2026 22:09:18 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով