Պատերազմը մո՞տ է ավարտին․ Իրանն ու ԱՄՆ-ն գաղտնի բանակցում են

Պատերազմը մո՞տ է ավարտին․ Իրանն ու ԱՄՆ-ն գաղտնի բանակցում են

Tue, 24 Mar 2026 13:30:35 +0400


Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիտկոֆի հետ, որի ընթացքում պարզվել է, որ Իսլամական Հանրապետությունը պատրաստ է շարժվել համաձայնագրի ուղղությամբ, հաղորդում է Ynet-ը։

Զրույցին ծանոթ աղբյուրներին հղում անելով՝ պորտալը նշում է, որ Արաղչին իր ամերիկացի գործընկերներին ասել է, թե Իրանը նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիից ստացել է «արագ լուծման» հավանություն, եթե Թեհրանի պայմանները կատարվեն։

Բացի այդ նշվում է, որ հեռախոսազրույցը, որին մասնակցել է նաև ԱՄՆ հատուկ դեսպանորդ, Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, վկայում է կողմերի շարունակական շփումների մասին՝ չնայած Թեհրանի կողմից բանակցությունների հրապարակային ժխտումներին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի հետ արդյունավետ բանակցությունների մասին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Իտալիայի վարչապետն ընդունել է իր պարտությունը

Իտալիայի վարչապետն ընդունել է իր պարտությունը Tue, 24 Mar 2026 16:30:35 +0400 Իտալիայի վարչապետ Ջորջա…

3 րոպե ago

Երկրից բռոշկա է սարքել, մարդկանց միայն նյարդայնացնում է

Երկրից բռոշկա է սարքել, մարդկանց միայն նյարդայնացնում է Tue, 24 Mar 2026 16:30:13 +0400 Latest…

3 րոպե ago

Ես խաղաղության հետ համաձայն չեմ, չեմ վախենում իր հայտարարությունից. անհետ կորածի մայր

Ես խաղաղության հետ համաձայն չեմ, չեմ վախենում իր հայտարարությունից. անհետ կորածի մայր Tue, 24 Mar…

3 րոպե ago

ԱԱԾ տնօրենը չի ցանկանում հանդիպել մեր հետ, երևի շատ զբաղված ա. անհետ կորածի մայր

ԱԱԾ տնօրենը չի ցանկանում հանդիպել մեր հետ, երևի շատ զբաղված ա. անհետ կորածի մայր Tue,…

5 րոպե ago

Իմ երեխային գլուխը կտրած են տվել, Փաշինյանը առաջին թշնամին ա. զոհվածի ծնող

Իմ երեխային գլուխը կտրած են տվել, Փաշինյանը առաջին թշնամին ա. զոհվածի ծնող Tue, 24 Mar…

6 րոպե ago

ԱԺ նախագահը մերժել է հրապարակել 44-օրյա պատերազմի զեկույցը

ԱԺ նախագահը մերժել է հրապարակել 44-օրյա պատերազմի զեկույցը Tue, 24 Mar 2026 16:08:00 +0400 Latest…

25 րոպե ago