Միջադեպը պատահակա՞ն չէր

Միջադեպը պատահակա՞ն չէր

Tue, 24 Mar 2026 14:23:21 +0400


Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արցախցի կնոջ միջև մետրոյում տեղի ունեցած միջադեպը պատահական չի համարում։

«Սա ՀՀ իշխող թիմի իրական պատկերն է, նրանց վերաբերմունքի բացահայտ դրսևորումը սեփական ժողովրդի նկատմամբ։ Սա այս իշխանությունների էությունն է։ Սկզբում՝ վիրավորանք։ Հետո՝ դասական մանևր․ «Ես նման բան չեմ ասել»։ Եվ վերջում՝ «պատրաստ եմ ներողություն խնդրել» գրառումը։ Սա ոչ թե սխալ է, այլ վարքագիծ։ Սա իշխանության իրական դեմքն է՝ պատասխանատվությունից խուսափելու համար նախ հերքում են ակնհայտը, ապա փորձում «մարել» հետևանքները»,– նշել է նա:

Նրա պատկերացմամբ՝ խնդիրը միայն Փաշինյանի ձևակերպումները չեն, այլ այն քաղաքականությունը, որի հետևանքով արցախցին այսօր դարձել է անպաշտպան, հայտնվել է սոցիալական ծանր պայմաններում և հաճախ կանգնած է արտագաղթի առաջ։ Արցախի պետնախարարը հավելել է, որ տեղի ունեցածը մեկ միջադեպ չէ, այլ համակարգ է, որը պետք է փոխվի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Նախարարությունն անտեղյակ է, մարզպետը` բողոք չի ստացել

Նախարարությունն անտեղյակ է, մարզպետը` բողոք չի ստացել Mon, 27 Apr 2026 19:15:02 +0400 Ապրիլի 17-ին…

12 րոպե ago

Ջրհորի համար վեճը 42 մարդու կյանք է խլել

Ջրհորի համար վեճը 42 մարդու կյանք է խլել Mon, 27 Apr 2026 19:00:30 +0400 Աֆրիկյան…

27 րոպե ago

Վաղը՝ 20:00․ Միհրան Պողոսյանի հարցազրույցը «Հրապարակին»

Վաղը՝ 20:00․ Միհրան Պողոսյանի հարցազրույցը «Հրապարակին» Mon, 27 Apr 2026 19:00:17 +0400 Latest news from…

27 րոպե ago

48 ժամ` փաստաթղթերի խախտումները վերացնելու համար

48 ժամ` փաստաթղթերի խախտումները վերացնելու համար Mon, 27 Apr 2026 18:45:37 +0400 2026թ. հունիսի 7-ին…

42 րոպե ago

Ատրակցիոն է փլուզվել․ կան տուժածներ

Ատրակցիոն է փլուզվել․ կան տուժածներ Mon, 27 Apr 2026 18:30:06 +0400 Ուզբեկստանում, Անդիժանի պուրակներից մեկում…

57 րոպե ago

Ինքը մոռացել է, իրեն չեն մոռացել

Ինքը մոռացել է, իրեն չեն մոռացել Mon, 27 Apr 2026 18:15:25 +0400 Գլխավոր դատախազությունը, մեր…

1 ժամ ago