Ինքը մոռացել է, իրեն չեն մոռացել

Ինքը մոռացել է, իրեն չեն մոռացել

Mon, 27 Apr 2026 18:15:25 +0400


Գլխավոր դատախազությունը, մեր տեղեկություններով, Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Տաթեւ համայնքի նախկին ղեկավար, «Վերածնվող Հայաստան» (Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հիմնած) կուսակցության անդամ Մուրադ Սիմոնյանի՝ պահանջելով նրանից բռնագանձել մոտ 4,5 միլիոն դրամ՝ որպես փոխհատուցում։

Մ. Սիմոնյանը 13 տարի համայնքապետ է եղել` մինչեւ 2021 թվականը:

Դատախազությունն ուսումնասիրություն է իրականացրել եւ պարզել, որ երբեմնի համայնքապետը «համայնքի օրինական շահերին վնաս է հասցրել» այն տարիներին։

Թե ինչ վնասի մասին է խոսքը, հետաքրքրվեցինք նրանից: Սիմոնյանը մեզ ասաց՝ տեղյակ չէ այս նոր հայցից, իր դեմ քրեական վարույթ է եղել, որը մինչեւ Վճռաբեկ դատարան է հասել եւ ինքն արդարացվել է։

Նա նաեւ նշեց՝ այս փուլում պասիվ է, չի խառնվում քաղաքական գործընթացներին։ Հավանաբար ուզում էր ընդգծել, թե ինչու են որոշել նոր հայց հարուցել, երբ ինքն այլեւս ընդդիմադիր չէ, պարզ չէ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Փաշինյանի նոր թակարդը Եկեղեցու դեմ

Փաշինյանի նոր թակարդը Եկեղեցու դեմ Mon, 05 Oct 2026 13:45:34 +0400 Փաշինյանն ասում է՝ Եկեղեցուց…

17 րոպե ago

Դոդիկը Բոսնիայի ընտրություններում հաղթելու համար շնորհակալություն է հայտնել Պուտինին ու Թրամփին

Դոդիկը Բոսնիայի ընտրություններում հաղթելու համար շնորհակալություն է հայտնել Պուտինին ու Թրամփին Mon, 05 Oct 2026…

32 րոպե ago

Եկեղեցու գույքը՝ շահարկման պատրվակ

Եկեղեցու գույքը՝ շահարկման պատրվակ Mon, 05 Oct 2026 13:15:24 +0400 Եկեղեցուն պատկանող գույքի պահպանության և…

47 րոպե ago

Ոսկու և արծաթի գները կրկին բարձրացել են

Ոսկու և արծաթի գները կրկին բարձրացել են Mon, 05 Oct 2026 13:00:51 +0400 Նյու Յորքի…

1 ժամ ago

Դավիթ Սանամյանն ազատվել է պաշտոնից

Դավիթ Սանամյանն ազատվել է պաշտոնից Mon, 05 Oct 2026 12:56:00 +0400 Դավիթ Սանամյանն ազատվել է…

1 ժամ ago

Ծառուկյանին գետնին գցելը ցուցադրում են, ադրբեջանցուն բռնելը՝ ոչ

Ծառուկյանին գետնին գցելը ցուցադրում են, ադրբեջանցուն բռնելը՝ ոչ Mon, 05 Oct 2026 12:53:44 +0400 ԱԺ…

1 ժամ ago