Ինքը մոռացել է, իրեն չեն մոռացել
Mon, 27 Apr 2026 18:15:25 +0400

Գլխավոր դատախազությունը, մեր տեղեկություններով, Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Տաթեւ համայնքի նախկին ղեկավար, «Վերածնվող Հայաստան» (Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հիմնած) կուսակցության անդամ Մուրադ Սիմոնյանի՝ պահանջելով նրանից բռնագանձել մոտ 4,5 միլիոն դրամ՝ որպես փոխհատուցում։
Մ. Սիմոնյանը 13 տարի համայնքապետ է եղել` մինչեւ 2021 թվականը:
Դատախազությունն ուսումնասիրություն է իրականացրել եւ պարզել, որ երբեմնի համայնքապետը «համայնքի օրինական շահերին վնաս է հասցրել» այն տարիներին։
Թե ինչ վնասի մասին է խոսքը, հետաքրքրվեցինք նրանից: Սիմոնյանը մեզ ասաց՝ տեղյակ չէ այս նոր հայցից, իր դեմ քրեական վարույթ է եղել, որը մինչեւ Վճռաբեկ դատարան է հասել եւ ինքն արդարացվել է։
Նա նաեւ նշեց՝ այս փուլում պասիվ է, չի խառնվում քաղաքական գործընթացներին։ Հավանաբար ուզում էր ընդգծել, թե ինչու են որոշել նոր հայց հարուցել, երբ ինքն այլեւս ընդդիմադիր չէ, պարզ չէ:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր