Չորեքշաբթի , 29 Ապրիլի 2026

Ատրակցիոն է փլուզվել․ կան տուժածներ

Ատրակցիոն է փլուզվել․ կան տուժածներ

Mon, 27 Apr 2026 18:30:06 +0400


Ուզբեկստանում, Անդիժանի պուրակներից մեկում ատրակցիոն է փլուզվել։ Մի քանի մարդ է տուժել պատահարի հետեւանքով։ Այս մասին տեղեկանում ենք տեղի մամուլում եղած հրապարակումներից։ Համաձայն դրանց, դեպքը տեղի է ունեցել նախօրեին։ Փլվել է ատրակցիոնի պահող մետաղական կոնստրուկցիաներից մեկը, պոկվել են շղթաները։ Տուժածների մասին հստակ տեղեկություններ պաշտոնապես դեռ չեն հաղորդվել։ Իշխանությունները միայն հաստատել են տեղի ունեած միջադեպը, նաեւ այն, որ տուժածների մոտ թեթեւ վնասվածքներ կան, եւ նրանք արդեն ստացել են համապատասխան բուժօգնություն։Այլ մանրամասներ դեռ չեն հրապարակվել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով