Երեքշաբթի , 24 Մարտի 2026

Կան բառեր, որոնք պարզապես չեն կարելի «համեմատել»․ Դրանք կամ կրում ես, կամ խուսափում դրանցից

Կան բառեր, որոնք պարզապես չեն կարելի «համեմատել»․ Դրանք կամ կրում ես, կամ խուսափում դրանցից

Tue, 24 Mar 2026 15:16:01 +0400


Արցախը բառ չէ։ Արցախը ճակատագիր է։

Երբ պետական բարձրագույն պաշտոն զբաղեցնող մարդը փորձում է «խելացի» համեմատություններով բացատրել, թե ինչ է նշանակում «Արցախ» բառը, իրականում բացատրում է ոչ թե բառը, այլ իր մանրությունը, ցինիզմը և արտաքին կամքին հարմարեցված լինելու իր պատրաստակամությունը։

Արցախը լեզվաբանական միավոր չէ, որ դրան կարելի է մոտենալ բառարանային հեգնանքով կամ կաբինետային սառնությամբ։
Արցախը հազարավոր զոհերի արյունն է, հարյուր հազարավոր մարդկանց կորցրած տունը, և մի ամբողջ ժողովրդի կոտրված, բայց չմարած արժանապատվությունը։

Պաշտոնական ամբիոնից այդ բառը «նվազեցնելը» պարզապես անհաջող արտահայտություն չէ․ դա արժեքային ընտրություն է — հիշողության և մոռացության, արժանապատվության և հարմարավետության միջև։

Երբ պետության անունից խոսող մարդը չի զգում բառի ծանրությունը, նշանակում է՝ չի զգում նաև այն ժողովրդի ցավը, որի անունից խոսում է։ Իսկ երբ չի զգում ցավը, վաղ թե ուշ սկսում է արդարացնել նաև դրա պատճառները։

Որովհետև կան բառեր, որոնք պարզապես չեն կարելի «համեմատել»։ Դրանք կամ կրում ես՝ կամ խուսափում դրանցից։ Եվ ժողովուրդն ամեն բան տեսնում է և տալու է իր արժանի պատասխանը:

Դավիթ Անանյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արցախը հանձնողը դու ես, Նիկոլ․ ուզում ես դոշիդ քարտեզի փոխարեն գլոբուս կախի

Արցախը հանձնողը դու ես, Նիկոլ․ ուզում ես դոշիդ քարտեզի փոխարեն գլոբուս կախի Sun, 22 Mar …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով