Նիկոլը պայծառատես Լուսիկին ծալած ունի

Նիկոլը պայծառատես Լուսիկին ծալած ունի

Tue, 24 Mar 2026 16:45:42 +0400


Նիկոլ Փաշինյանը մարդկանց վախեցնելով , ահաբեկելով է փորձում պահել իշխանությունը․ «Լինելու ա պատերազմ սեպտեմբերին ու աղետաբեր պատերազմ, եթե ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չստանա»։ Քաղաքագետները լուրջ վերլուծություններ են արել դրա շուրջ։ Դրան չեմ անդրադառնա։ Սա արդեն սովորական քաղաքական հայտարարություն չէ, այլ ուղիղ սպառնալիք սեփական ժողովրդին։ Եվ սա ասում է մի ղեկավար, որի կառավարման ընթացքում մենք տեսել ենք մի քանի պատերազմական էսկալացիա՝ իրենց բոլոր հայտնի հետևանքներով։ Չեմ ուզում հիմա թվարկել կորուստները, զոհերը կամ տարածքային խնդիրները, որովհետև դրանք արդեն մեր կոլեկտիվ հիշողության մեջ են։ Պարզապես իր ասածի վրա կենտրոնանանք և փորձենք հասկանալ՝ իրականում ինչ է ասում նա։ Եթե քաղաքական լեզուն թարգմանենք մարդկային պարզ լեզվի, ստացվում է հետևյալը՝ «եթե ինձ չընտրեք, ձեզ համար աղետ կլինի»։ Սա այլևս ընտրություն չէ, սա վերջնագիր է։ Հարցը քաղաքական հայտարարության մեջ չէ, այլ վերաբերմունքի։ Որքան պետք է կառչած լինես իշխանությունից, որ քո ժողովրդին վախեցնես, ահաբեկես պատերազմով, որքան պետք է սպառված լինեն քո ասելիքներն ու ծրագրերը, որ անցնես սպառնալիքի լեզվին։ Պատահական չեմ օգտագործել «ահաբեկել» բառը, որովհետև քաղաքական ահաբեկումը հենց սա է՝ մարդկանց դնել ընտրության առաջ՝ կամ ես, կամ աղետ։ Մեր որոշ փորձագետներ սիրում են նման հայտարարությունները բարդացնել, շերտավորել, վերլուծել տարբեր տեսանկյուններից, բայց երբեմն պետք է ամեն ինչ մի կողմ դնել ու տալ շատ պարզ հարց՝ այս մարդը ինչ է ուզում մեզնից։

Սոցիալական ցանցերում բազմաթիվ արձագանքներ եղան, բայց դրանցից մեկը առանձնացավ իր դիպուկությամբ՝ «Նիկոլը պայծառատես Լուսիկին ծալած ունի»։ Այստեղ կարևոր է հենց Լուսիկի կերպարը՝ որպես սիմվոլիկ «կանխատեսողի», որովհետև այս համեմատությունը հուշում է, որ գործ ունենք ոչ թե պատահական խոսքի, այլ հաշվարկված ազդակների հետ։ Պայծառատես Լուսիկի հետ համեմատությունը դառնում է ոչ թե պարզապես հումոր, այլ քաղաքական ենթատեքստ՝ ցույց տալու համար, որ ներկայացվող «կանխատեսումները» ավելի շատ հիշեցնում են նախապես գծված սցենար՝ հակառակ կողմի հետ։ Իսկ հակառակ կողմը իրեն «դուխ է տալիս»՝ դրանց միայն պատերազմով կարող ես վախեցնել, որ քեզ ընտրեն։ Ուրիշ ելք չկա, քեզ չեն ուզում․․․

Լուսիկը միայն կանխատեսում է, իսկ Նիկոլը մասնակցում է «կանխատեսման» իրականացմանը։ Հենց սա է վտանգավոր, որ, ինչպես օգտատերն է ասում՝ «ինքը ծալած ունի Լուսիկին»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սարսափելի դեպք․ գողացել են սպանված մոդելի գլուխը (լուսանկար)

Սարսափելի դեպք․ գողացել են սպանված մոդելի գլուխը (լուսանկար) Wed, 01 Apr 2026 16:00:00 +0400 Իտալական…

14 րոպե ago

Ներկաները նախկիններ են, մի բան էլ ավելի

Ներկաները նախկիններ են, մի բան էլ ավելի Wed, 01 Apr 2026 15:57:57 +0400 Latest news…

16 րոպե ago

Օլիգարխի բարեկամին հետ բերեցին ԱԱԾ` նախկին պաշտոնին

Օլիգարխի բարեկամին հետ բերեցին ԱԱԾ` նախկին պաշտոնին Wed, 01 Apr 2026 15:55:21 +0400 Նախօրեին տեղեկացանք,…

19 րոպե ago

Երիտասարդներին նկարել են եւ ուղարկել ծնողներին. Արման Թաթոյանի աջակցի բացահայտումները

Երիտասարդներին նկարել են եւ ուղարկել ծնողներին. Արման Թաթոյանի աջակցի բացահայտումները Wed, 01 Apr 2026 15:55:04…

19 րոպե ago

Կարևոր՝ վարորդների համար. ի՞նչ կարող են անել այսօրվանից

Կարևոր՝ վարորդների համար. ի՞նչ կարող են անել այսօրվանից Wed, 01 Apr 2026 15:45:08 +0400 Նոյեմբերի…

29 րոպե ago

#Ուղիղ․ Արման Թաթոյանը հանդես է գալիս հրատապ հայտարարությամբ

#Ուղիղ․ Արման Թաթոյանը հանդես է գալիս հրատապ հայտարարությամբ Wed, 01 Apr 2026 15:30:58 +0400 Latest…

43 րոպե ago