Աշխարհին սպառնում է պատմության խոշորագույն նավթային ճգնաժամը

Աշխարհին սպառնում է պատմության խոշորագույն նավթային ճգնաժամը

Tue, 24 Mar 2026 18:00:07 +0400


Goldman Sachs-ի գնահատմամբ՝ ընթացիկ տարում եվրոպական Brent տեսակի նավթի գինը Համաշխարհային շուկայում կթանկանա, կազմելով 77-ից մինչեւ 85 դոլար՝ մեկ բարելի դիմաց։ Ամերիկյան ներդրումային բանկը փոփոխել է իր գնահատումը՝ քանի որ կարծում է, որ Մերձավոր Արեւելքում իրավիճակի ներկայիս էսկալացիայի պատճառով առաջացած նավթային եւ առհասարակ՝ էներգետիկ ճգնաժամը ամենախոշորն է պատմության մեջ։ Ամերիկյան WTI տեսակի նավթի գինը մեկ բարելի դիմաց կթանկանա՝ 72 դոլարից դառնալով 79 դոլարի։ Բանկի վերլուծաբանները հիմք են ընդունել այն, որ Հորմուզի նեղուցով էներգակիրների մատակարարումը եւս վեց շաբաթ կկատարվի սովորական կամ բնականոն թողունակության 5 տոկոսի չափով։

Ըստ այդմ, համախառն կարուստները կկազմեն ոչ պակաս, քան 800 միլիոն բարել։ Վերլուծաբանները նաեւ զգուշացնում են, որ Մերձավոր Արեւելքից արդյունահանվող նավթի կորուստները կարող են ավելանալ՝ օրական 11 միլիոն բարելից հասնելով 17 միլիոն բարելի։ Այս ֆոնին՝ մռայլ կանխատեսումներ են հնչել նաեւ Միջազգային էներգետիկ գործակալությունից։ Այստեղ հայտարարել են, որ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական տանդեմի կողմից իրականացվող ռազմական օպերացիան կարող է բերել պատմության խոշորագույն էներգետիկ ճգնաժամի։ 1970-ականների նավթային ճգնաժամի ժամանակ աշխարհն օրական կորցնում էր 5 միլիոն բարել նավթ, այսօր՝ երկու անգամ ավելի շատ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նոր հարձակում․ թիրախում կրկին «Ozon»-ն էր

Նոր հարձակում․ թիրախում կրկին «Ozon»-ն էր Sat, 29 Aug 2026 11:00:57 +0400 Ուկրաինական զինուժը ԱԹՍ–ներով…

16 րոպե ago

«Հրապարակ»․ «Լռիր, քանի դեռ բանտում չես հայտնվել»․ ի՞նչ մեսիջ է փոխանցում Փաշինյանը

«Հրապարակ»․ «Լռիր, քանի դեռ բանտում չես հայտնվել»․ ի՞նչ մեսիջ է փոխանցում Փաշինյանը Sat, 29 Aug…

32 րոպե ago

Պահանջում եմ դատական համակարգից ըստ էության քննել ու լուծել Վեհափառի մեղադրանքը

Պահանջում եմ դատական համակարգից ըստ էության քննել ու լուծել Վեհափառի մեղադրանքը Sat, 29 Aug 2026…

45 րոպե ago

Պուտինն անձամբ է փորձարկել նոր Volga K 50–ը (տեսանյութ)

Պուտինն անձամբ է փորձարկել նոր Volga K 50–ը (տեսանյութ) Sat, 29 Aug 2026 10:30:14 +0400…

47 րոպե ago

«Հրապարակ»․ Սա ռեւիզիա է, որը կոչում են չորրորդ հանրապետություն

«Հրապարակ»․ Սա ռեւիզիա է, որը կոչում են չորրորդ հանրապետություն Sat, 29 Aug 2026 10:15:43 +0400…

1 ժամ ago

Ադրբեջանում նոր հիստերիա է․ ԱԳՆ են կանչել Լեհաստանի դեսպանին

Ադրբեջանում նոր հիստերիա է․ ԱԳՆ են կանչել Լեհաստանի դեսպանին Sat, 29 Aug 2026 10:00:29 +0400…

1 ժամ ago