Հրապարակվել են ԱԺ ընտրություններին վերաբերող կարևոր տեղեկատվություններ
Tue, 24 Mar 2026 18:07:45 +0400
Ներքին գործերի նախարարության (mia.gov.am) և Միգրացիայի և քաղաքացիության ծառայության (migration.mia.gov.am) պաշտոնական կայքերի «Տեղեկատվական կենտրոն» բաժինների «Ընտրություններ» ենթաբաժիններում արդեն հրապարակված են ՀՀ Ազգային ժողովի 2026թ․ հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին վերաբերող կարևոր տեղեկատվությունները։ Այս մասին տեղեկացրել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։
«Այդ ենթաբաժիններում կարող եք ծանոթանալ ընտրական գործընթացին առնչվող մանրամասն բացատրություններին, ինչպես նաև ներբեռնել դիմումների և հայտարարությունների օրինակելի ու հաստատված ձևերը։
Տեղեկատվությունը նախատեսված է ինչպես ընտրող քաղաքացիների, այնպես էլ ընտրական գործընթացում ներգրավված անձանց համար՝ ապահովելու թափանցիկ, կազմակերպված և օրինական ընտրական գործընթաց։
Խնդրում ենք հետևել պաշտոնական կայքերին՝ ժամանակին և հավաստի տեղեկություններ ստանալու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։