Գալու է հունիսի ութը, ու այն առանց Նիկոլի է լինելու

Գալու է հունիսի ութը, ու այն առանց Նիկոլի է լինելու

Tue, 24 Mar 2026 19:15:51 +0400


Այսօրվա «չպատերազմը» ոչ թե այն պատճառով է, որ Հայաստանի վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, եւ ոչ էլ այնպես է, որ եթե վաղը հանկարծ պատերազմ լինի, ապա դա կլինի միայն այն պատճառով, որ Հայաստանի վարչապետը Նիկոլը չի լինի: Այս «չպատերազմը» հաստատվել է, որովհետեւ այդպես են դասավորվել այսօրվա տարածաշրջանային իրողությունները:

Եվ անկախ նրանից, թե ով կլինի Հայաստանի վարչապետը կամ ով չի լինի, «չպատերազմը» պահպանվելու կամ չպահպանվելու հարցը կախված կլինի ոչ թե վարչապետի ով լինելուց, այլ նրանից, թե երբ եւ ինչպես կփոխվեն տարածաշրջանին «չպատերազմ» բերող այսօրվա իրողությունները:

Ընդ որում, պետք է արձանագրենք, որ որքան այդ պայմանները թուրք-ադրբեջանական տանդեմին են խանգարում, որպեսզի նրանք վերջնականապես իրականացնեն հայոց պետականությունը ոչնչացնելու իրենց երազանքը, ճիշտ այդքան էլ դրանք Հայաստանի համար՝ սեփական պետության դիմադրողականությունը մեծացնելու հնարավորություններ են ստեղծում:

Սակայն, որպեսզի Հայաստանը կարողանա, իրենից անկախ, իրեն ընձեռնած այս հնարավորությունը եւս չծախսի «ժողովրդավարության օազիս», «տարածաշրջանի ամենամարտունակ բանակ», «կազմակերպված պետություն» ու այլ այսպիսի անիմաստ հեքիաթներ հորինելու ու դրանց հավատալու վրա, այլ ծախսի պետության դիմադրողականությունը մեծացնելու, նրա տնտեսությունում եւ բանակում եղած հնարավորություններն ու կարողությունները լավարկելու համար, ապա պետք է սկսի ոչ թե «այսօր խաղաղություն է, թե խաղաղություն չէ»-ն պարզելուց, այլ Նիկոլին իշխանությունից հեռացնելուց՝ նրան իշխանազրկելուց:
Այս իմաստով, որքան էլ Նիկոլը փորձի վիճակն այնպես ներկայացնել, թե այս երկրի այսօրվա խնդիրը գրագետ վարչապետ ունենալու կամ չունենալու խնդիրն է, միեւնույն է, այս ժողովուրդն ու այս երկրի քաղաքացին պետք է հասկանան, որ այս երկրի այսօրվա խնդիրը ոչ թե գրագետ վարչապետ ունենալու-չունենալու մեջ է, այլ ուժեղ առաջնորդություն ու ուժեղ առաջնորդ ունենալու կամ ուժեղ առաջնորդություն ու ուժեղ առաջնորդ չունենալու։

Այս առումով, անկախ ամեն ինչից ու հատկապես անկախ իրենց բոլոր փորձերից, Նիկոլն ու իր վարչախումբը պետք է հասկանան, որ այլեւս անցել են այն ժամանակները, երբ իրենք կարողանում էին տարբեր մանիպուլյացիաներով ու արհեստական օրակարգերով խաբել կամ վախեցնել այս ժողովրդին ու այս երկրի քաղաքացուն: Նրանք պետք է հասկանան, որ առաջին հերթին հենց իրենց համար է լավ, որ իրենք եւս այս ժողովրդի ու այս երկրի քաղաքացու նման հավատան, որ հունիսի 8-ն անպայման գալու է, ու այն անպայման պետք է առանց Նիկոլի լինի, որ աշունն ու սեպտեմբերն էլ են անպայման գալու, եւ դրանք անպայման առանց պատերազմի են լինելու, ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի հակառակը ներկայացնել:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փորձում եք ինձնից Սաշիկ ստանալ, մեկ այլ պատգամավորից` Թունելի Հակոբ. Ալեն Սիմոնյան

Փորձում եք ինձնից Սաշիկ ստանալ, մեկ այլ պատգամավորից` Թունելի Հակոբ. Ալեն Սիմոնյան Sat, 25 Apr…

5 րոպե ago

Նիկոլ Փաշինյանը հասավ Երեւան՝ «խորոված փարթիի»

Նիկոլ Փաշինյանը հասավ Երեւան՝ «խորոված փարթիի» Sat, 25 Apr 2026 16:38:45 +0400 Latest news from…

15 րոպե ago

Վիկտորյա Բոնյա․ ռուս բլոգեր, ով «ձեռնոց» է նետել Պուտինին

Վիկտորյա Բոնյա․ ռուս բլոգեր, ով «ձեռնոց» է նետել Պուտինին Sat, 25 Apr 2026 16:30:12 +0400…

23 րոպե ago

Ես Ղրիմից եմ եկել, պետք է վերադառնամ. քաղաքացի

Ես Ղրիմից եմ եկել, պետք է վերադառնամ. քաղաքացի Sat, 25 Apr 2026 16:22:36 +0400 Latest…

31 րոպե ago

Ապացուցի, դիմում գրած կա, վեկալ. նիկոլականը խառնվեց քաղաքացու բողոքին

Ապացուցի, դիմում գրած կա, վեկալ. նիկոլականը խառնվեց քաղաքացու բողոքին Sat, 25 Apr 2026 16:19:36 +0400…

34 րոպե ago

Խորովածի է կանչել, ինքը փախել Մարալիկ

Խորովածի է կանչել, ինքը փախել Մարալիկ Sat, 25 Apr 2026 16:15:21 +0400 Խորոված փարթի է…

38 րոպե ago