Վառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցրել
Tue, 24 Mar 2026 19:30:54 +0400

Մերձավոր Արեւելքում իրավիճակի ներկայսի էսկալացիայի ֆոնին առաջացած գլոբալ էներգետիկ ճգնաժամի պատճառով՝ Մեծ Բրիտնաիայում վառելիքի վաճառքի սահմանափակումներ են սահմանվել։ Մասնավորապես, սահմանափակվել է վառելիքի վաճառքը նրանց, ովքեր ունեն գյուղատնտեսական նշանակության տեխնիկա։ Այս մասին հայտնում է The Daily Telegraph պարբերականը, վկայակոչելով Anglia Farmers ընկերության ղեկավար Պատրիկ Կրեխանին։
Պարբերականը նշում է, որ սահմանափակումները կարմիր դիզվառելիքի նկատմամբ՝ գյուղտեխնիկա ունեցողների համար, արդեն գործում է Էսեքսի կոմսությունում եւ Շոտլանդիայի մի քանի շրջաններում։ Նման քայլի իշխանությունները գնացել են, որպեսզի որքան հնարավոր է շատ թվով ֆերմերներ կարողանան ապահովված լինել վառելիքով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր