Մարտի 24-ը՝ դեպրեսիայի դեմ պայքարի միջազգային օր

Մարտի 24-ը՝ դեպրեսիայի դեմ պայքարի միջազգային օր

Tue, 24 Mar 2026 20:15:19 +0400


Այսoր դեպրեսիայի դեմ պայքարի միջազգային օրն է , որի նպատակը հոգեկան առողջության խնդիրների նկատմամբ հանրային ուշադրությունը մեծացնելն է։

Դեպրեսիան հոգեկան առողջության ամենատարածված խանգարումներից է։ Այն արտահայտվում է կյանքի նկատմամբ հետաքրքրության կորստով, տևական ընկճված տրամադրությամբ, ինքնագնահատականի անկմամբ, մեղքի զգացումով և ներքին ճնշվածությամբ։ Մասնագետները նշում են, որ սա լուրջ վիճակ է, որը հաճախ պահանջում է մասնագիտական օգնություն և բուժում։ Պատմականորեն այս երևույթը հայտնի է եղել նաև «մելանխոլիա» անվամբ։

Դեպրեսիան կարող է ունենալ տարբեր աստիճաններ՝ թեթև, միջին և ծանր։ Ծանր փուլում այն կարող է լրջորեն խաթարել մարդու առօրյան՝ ազդելով աշխատունակության, քնի, ախորժակի և ընդհանուր հոգեվիճակի վրա։ Որոշ դեպքերում այն կարող է ուղեկցվել նաև ինքնասպանության մտքերով, ինչն առավել ընդգծում է ժամանակին աջակցության և բուժման կարևորությունը։ ԱՀԿ-ն նշում է, որ դեպրեսիան արդյունավետորեն բուժելի է՝ թե՛ թեթև, թե՛ միջին, և թե՛ ծանր ձևերի դեպքում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ դեպրեսիան հատկապես տարածված է մեծահասակների շրջանում և կանանց մոտ ավելի հաճախ է հանդիպում, քան տղամարդկանց։ Միևնույն ժամանակ, ծննդաբերությունից հետո կանանց մի մասի մոտ ևս կարող են արձանագրվել դեպրեսիվ խանգարումներ։ ԱՀԿ-ի տվյալներով՝ ամբողջ աշխարհում ծննդաբերած կանանց շուրջ 13 տոկոսը բախվում է հոգեկան խանգարումների, հիմնականում՝ դեպրեսիայի նշանների։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչու է հանդիպել ՀԱՄԱՍ-ի ղեկավարների հետ եւ ինչ է քննարկել

Ինչու է հանդիպել ՀԱՄԱՍ-ի ղեկավարների հետ եւ ինչ է քննարկել Tue, 24 Mar 2026 22:00:05…

7 րոպե ago

Հրապարակվել է քարտեզ, որտեղ նշված են ԵՄ անդամակցության հաջորդ թեկնածուները. Արա Պողոսյան

Հրապարակվել է քարտեզ, որտեղ նշված են ԵՄ անդամակցության հաջորդ թեկնածուները. Արա Պողոսյան Tue, 24 Mar…

21 րոպե ago

Շարմազանովը Մարգարիտ Եսայանի առողջական վիճակի մասին

Շարմազանովը Մարգարիտ Եսայանի առողջական վիճակի մասին Tue, 24 Mar 2026 21:34:27 +0400 Քիչ առաջ այցելելեցի…

32 րոպե ago

Հրկիզել են շտապ օգնության մեքենաներ

Հրկիզել են շտապ օգնության մեքենաներ Tue, 24 Mar 2026 21:30:28 +0400 Բրիտանական մայրաքաղաք Լոնդոնի հյուսիսային…

36 րոպե ago

Արցախից մինչև Երևան. Ադրբեջանի էքսպանսիայի հաջորդ փուլը

Արցախից մինչև Երևան. Ադրբեջանի էքսպանսիայի հաջորդ փուլը Tue, 24 Mar 2026 21:15:27 +0400 Քաղաքագետ Սուրեն…

51 րոպե ago

Մերձավոր Արեւելքի 9 երկրում վնասված է 40 էներգետիկ օբյեկտ

Մերձավոր Արեւելքի 9 երկրում վնասված է 40 էներգետիկ օբյեկտ Tue, 24 Mar 2026 21:00:48 +0400…

1 ժամ ago