Հայազգի կին սամբիստը դարձել է Ռուսաստանի փոխչեմպիոն
Tue, 24 Mar 2026 20:45:32 +0400
Սերպուխովում անցկացված կանանց մարտական սամբոյի Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակի է դարձել Անժելա Գասպարյանը։ Այս մասին հայտնում է «Ալֆանյուզը»։ Մրցաշարում հավաքվել էին երկրի ուժեղագույն մարզիկները, և կալինինգրադցի սամբիստուհուն հաջողվել է հասնել մրցումների եզրափակիչ փուլ, որտեղ նա նվաճել է արծաթե մեդալ։
Այժմ Անժելան պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը: