Ինչու է հանդիպել ՀԱՄԱՍ-ի ղեկավարների հետ եւ ինչ է քննարկել
Tue, 24 Mar 2026 22:00:05 +0400
Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը Ստամբուլում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի Քաղբյուրոյի անդամների հետ։ Այս մասին հայտնում է Haber Global-ը։ Բանակցությունների առանցքում եղել են շարունակվող հարձակումներն Իսրայելի կողմից՝ ըննդեմ Պաղեստինի եւ դրա հետ կապված՝ միջազգային իրավունքի նորմերի խախտումները։ Կողմերը նաեւ քննարկել են Գազայի սեկտորում հրադադարի ռեժիմի երկրորդ փուլի իրականացման մանրամասները։
Քալընը հայտարարել է, որ հատկապես կարեւոր է, որ իսրայելական հարվածները դադարեցվեն եւ հասանելի դառնա մարդասիրական օգնությունը տեղի բնակչությանը։ Միաժամանակ, ըստ թուրք բարձրաստիճան ներկայացուցչի, Թել-Ավիվը պետք է ամբողջովին կատարի այն պարտավորությունները, որոնք ստանձնել է հրադադարի հաստատման պրոցեսում։