Ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպքեր են բացահայտել

Ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպքեր են բացահայտել

Tue, 24 Mar 2026 22:15:54 +0400


Ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ու առգրավման միջոցառումները Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների կողմից շարունակվում են առավել հետևողականությամբ: Միաժամանակ իրականացվում են բացատրական աշխատանքներ, որոնց շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները:

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման հերթական դեպքերն են արձանագրվել Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների կողմից:

Համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մեծամորի բնակիչ 28-ամյա երիտասարդը մեքենայում զենք-զինամթերք է ապօրինի պահում: Նա ձերբակալվել և «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է բաժին, որտեղ տարված բացատրական աշխատանքի արդյունքում մեքենայի բեռնախցիկից ներկայացրել է «ՏՕԶ-8» տիպի հրազեն և փամփուշտներ:

28-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին:

Ապօրինի զենք-զինամթերք պահելու վերաբերյալ հաջորդ օպերատիվ տեղեկությունը ստացվել է մարտի 20-ին:

Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ համայնքային ոստիկանները ձերբակալել և բաժին են տեղափոխել Հնաբերդ գյուղի բնակիչ 63-ամյա մի տղամարդու: Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնել է, որ ոստիկանների տեղեկությունը հավաստի է:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են մեկփողանի որսորդական հրացան, նռնակներ, պայթուցիչներ, օդամղիչ հրացաններ, փամփուշտներ:

Հնաբերդ գյուղի բնակիչ 63-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Կատարվում է նախաքննություն:

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պայթյուն՝ Ռոտերդամի նավահանգստում․ կա մեկ զոհ

Պայթյուն՝ Ռոտերդամի նավահանգստում․ կա մեկ զոհ Fri, 14 Aug 2026 03:00:35 +0400 Պայթյուն է որոտացել…

1 ժամ ago

Կոչ են արել դադարեցնել մահապատիժների իրականացումը

Կոչ են արել դադարեցնել մահապատիժների իրականացումը Fri, 14 Aug 2026 02:30:33 +0400 Ավելի քան երեսուն…

2 ժամ ago

Կցանկանար առաջադրվել երրորդ անգամ

Կցանկանար առաջադրվել երրորդ անգամ Fri, 14 Aug 2026 02:00:09 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել…

2 ժամ ago

Կալանավորված փաստաբանի մեքենան հանվել է աճուրդի

Կալանավորված փաստաբանի մեքենան հանվել է աճուրդի Fri, 14 Aug 2026 01:00:59 +0400 Խարդախության համար ներկայումս…

3 ժամ ago

Անոմալ շոգի պատճառով «եղանակային վտանգի նարնջագույն աստիճան» է հայտարարվել

Անոմալ շոգի պատճառով «եղանակային վտանգի նարնջագույն աստիճան» է հայտարարվել Fri, 14 Aug 2026 00:30:34 +0400…

4 ժամ ago

Համընդհանուր համաներում են հայտարարել

Համընդհանուր համաներում են հայտարարել Fri, 14 Aug 2026 00:15:00 +0400 Լիբանանի խորհրդարանը հավանություն է տվել…

4 ժամ ago