Չորեքշաբթի , 25 Մարտի 2026

Մասիսի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կեղծ խմիչքի արտադրամասեր Նոր Կյուրինում և Այնթապում

Մասիսի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կեղծ խմիչքի արտադրամասեր Նոր Կյուրինում և Այնթապում

Tue, 24 Mar 2026 23:15:10 +0400


Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրության երկու դեպք, երկուսն էլ՝ ալկոհոլային խմիչքի արտադրության հետ կապված։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

Մարտի 5-ին Մասիսի համայնքային ոստիկանները ստացված օպերատիվ տեղեկության հիման վրա մեկնեցին Նոր Կյուրին գյուղ։ 55-ամյա տղամարդու տանը հայտնաբերվեցին մեծ քանակի տակառներ ու շշեր՝ լցված սպիրտային նյութով, ինչպես նաև թորման տարատեսակ սարքեր։ Տանտերը հայտնեց, որ հայտնաբերվածն իրենն է և արդեն մեկ տարի զբաղվում է ալկոհոլային խմիչքների արտադրությամբ։

Նման տեղեկություն էլ Մասիսի համայնքային ոստիկանները իրացրել են մարտի 19-ին։ Այնթապ գյուղի բնակիչ 70-ամյա տղամարդու այգում գտնվող շինությունում հայտնաբերվել են թորման և ալկոհոլային խմիչք պատրաստելու սարքեր։ Տանտերը ընդունել է, որ պատրաստել և տարբեր անձանց իրացրել է օղի։

Երկու դեպքով էլ Մասիսի քննչական բաժնում ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հատկանիշներով նախաձեռնվել են քրեական վարույթներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով