«Հրապարակ»․ Նոր վարույթ Ծառուկյանի նկատմամբ

«Հրապարակ»․ Նոր վարույթ Ծառուկյանի նկատմամբ

Wed, 25 Mar 2026 08:20:00 +0400


Մեր տեղեկություններով, իշխանությունների հրահանգով հերթական քրեական գրոհն է սկսվելու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած Գագիկ Ծառուկյանի դեմ։ Ըստ այդմ՝ Քննչական կոմիտեն «խոդ է տվել» տարիներ առաջ նախաձեռնված մի քրեական վարույթ՝ 2018-ի ընտրությունների մասին, որին ԲՀԿ-ն եւ «Ալյանս» կուսակցությունը մասնակցում էին «Ծառուկյան դաշինքով»։ Վարույթը վերաբերում է ընտրությունների ժամանակ պետական ֆինանսավորումը կուսակցությունների միջեւ համաչափ չբաշխելուն։ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը մեզ ասաց, որ նման տեղեկություն չունի։ «Ալյանսի» նախագահ, հետախուզման մեջ գտնվող Տիգրան Ուրիխանյանը հաստատեց տեղեկությունը․ «Իմ ինֆորմացիան հետեւյալն է․ երեկ կամ նախորդ օրը կուսակցության գլխավոր քարտուղարի հետ կապվել է ՔԿ-ի Գայանե անունով քննիչ, որը հայտնել է, որ շուրջ 2 տարի առաջ կուսակցության ներկայացուցիչներից մեկի կողմից տրված դիմումի համաձայն` չեմ իմանում ինչ ճակատագրի արժանացած քրեական գործը վերսկսվել է, այն վերաբերում է պետական ֆինանսավորումը համաչափորեն չբաշխելուն»։ Ինքը` Ուրիխանյանը, չգիտի, թե ով է ստացել այդ գումարը, ով չի բաշխել, իրեն դա չի էլ հետաքրքրում, եթե կա քրեական տարր, ապա կա համապատասխան ընթացք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

էլի «գլու՞խ» է գովում․ կրկին խոսել է Ուկրաինայի մասին

էլի «գլու՞խ» է գովում․ կրկին խոսել է Ուկրաինայի մասին Wed, 25 Mar 2026 10:00:03 +0400…

6 րոպե ago

«Հրապարակ». Փաշինյանն ու նրա կառավարությունը ընդդիմությունից գաղափարներ են գողանում

«Հրապարակ». Փաշինյանն ու նրա կառավարությունը ընդդիմությունից գաղափարներ են գողանում Wed, 25 Mar 2026 09:45:40 +0400…

20 րոպե ago

Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ դատախազությունը «Հետք»-ի հրապարակումն ուղարկել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։ «Ժողովուրդ» օրաթերթը…

33 րոպե ago

ԱՄՆ-ն Իրանին հատուկ առաջարկ ունի․ Թեհրանը կասկածում է․․․

ԱՄՆ-ն Իրանին հատուկ առաջարկ ունի․ Թեհրանը կասկածում է․․․ Wed, 25 Mar 2026 09:30:00 +0400 Վաշինգտոնը…

36 րոպե ago

«Հրապարակ». Վաղը նույն բանը սյունեցիներին, ջերմուկցիներին է՞լ են ասելու

«Հրապարակ». Վաղը նույն բանը սյունեցիներին, ջերմուկցիներին է՞լ են ասելու Wed, 25 Mar 2026 09:15:33 +0400…

51 րոպե ago

«Հրապարակ»․ ՔՊ շարքայիններն իրենց անտեսված ու լքված են զգում

«Հրապարակ»․ ՔՊ շարքայիններն իրենց անտեսված ու լքված են զգում Wed, 25 Mar 2026 09:15:03 +0400…

51 րոպե ago