«Հրապարակ»․ ՔՊ շարքայիններն իրենց անտեսված ու լքված են զգում

«Հրապարակ»․ ՔՊ շարքայիններն իրենց անտեսված ու լքված են զգում

Wed, 25 Mar 2026 09:15:03 +0400


Չնայած «Քաղպայմանագրի» ներկուսակցական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց, որ «ՔՊ-ի` սահմանադրական մեծամասնություն ստանալն առավել քան իրատեսական է, հաղթելու է ՀՀ ժողովուրդը», իսկ դրանից առաջ էլ իր թիմակիցները քարոզչական արշավ էին իրականացնում, թե «մեր ուժը» հունիսի 7-ին ավելի շատ ձայն է ստանալու, քան ստացել է 2021 թվականին, սակայն, մեր աղբյուրների պատմածներից դատելով, իշխող թիմում տրամագծորեն հակառակ խոսակցություններ ու տրամադրություններ են տիրում։

Այստեղ անգամ խոսում են այն մասին, որ իրենց կազմած ցուցակից միայն 30-35 հոգի է անցնելու խորհրդարան: Իսկ 107 մանդատ ունեցող խորհրդարանում 35 մանդատ ունենալը նշանակում է 30 տոկոսից պակաս քվե ստանալ, ուստի ներկուսակցական ընտրությունների արդյունքում առաջին 50 ընտրյալներն այժմ կատաղի պայքար են մղում՝ ցուցակի առաջին 30-ի մեջ հայտնվելու համար։ Որ իշխանության դիրքերն անսասան չեն, եւ սահմանադրական մեծամասնություն վերցնելու հայտարարությունն ընդամենը բաղձալի երազանք է, դա երեւում է իշխող խմբակի թե՛ հրապարակային վարքագծից, թե՛ ներքին անցուդարձից, ինչպես նաեւ՝ Նիկոլ Փաշինյանի անհավասարակշիռ պահվածքից: Անգամ նախընտրական փուլում նա չի կարողանում իրեն տիրապետել, որ մատ թափ չտա իր քաղաքականության հետեւանքով տուն ու հայրենիք կորցրած արցախցու վրա կամ իրեն հակաճառող քաղաքացիների վրա մուննաթ չգա, ձայն չբարձրացնի: Որից էլ անցել է շանտաժի եւ ժողովրդին պատերազմով վախեցնելու մեթոդին։ Իսկ թիմի հետ արդեն տեւական ժամանակ է՝ Փաշինյանն ու «ընտրյալների» 50-յակը, կարելի է ասել, կապը կտրել են։ ՔՊ համաժողովից եւ ներկուսակցական ընտրություններից հետո «ուրախ ավտոբուսի պասաժիրները» ՔՊ թիմում մի աշխարհ են, իսկ 50-ից հետո տեղ զբաղեցրածները՝ բոլորովին այլ աշխարհ, որ իրար հետ գրեթե կապ չունեն։

Այս մարդիկ տարրական պատկերացում չունեն իրենց ապագա անելիքների մասին, եւ նրանցից յուրաքանչյուրը զբաղված է իր ապագա տեղը գտնելու հարցով, քանի որ թիմում ցածրաձայն խոսակցություններ են պտտվում, թե հնարավոր է` անգամ 50 հոգի չանցնի, եւ խոսք է գնում 30-35 մանդատ ստանալու մասին։

Հիսունյակ չանցած մեր աղբյուրի դիտարկմամբ՝ Փաշինյանն էլ է կարծես համակերպվել այդ մտքի հետ, հակառակ դեպքում կհավաքեր թիմին եւ այլ մեսիջներ կփոխանցեր,-ասում է նա: Եվ, դիցուք, կապ չունի՝ ով որերորդ տեղն է զբաղեցնում, բոլորն էլ ինչ-որ կարգավիճակով ներկա են լինելու ապագա կառավարությունում կամ ինչ-որ պաշտոն ու կարգավիճակ են ստանալու։ ՔՊ-ականները, կարելի է ասել, լիովին բախտի քմահաճույքին են մատնվել եւ այս օրերին անգամ խորհրդարան աշխատանքի չեն գնում, նիստերին չեն մասնակցում։

Նախօրեին մենք արձանագրել էինք, որ ԱԺ մշտական հանձնաժողովներում կառավարության հնգամյա ծրագրի նախորդ տարվա հաշվետվության քննարկումներին ՔՊ-ականների «կրիզիս» է նկատվում, հաճախ նույնիսկ քվորումի խնդիր է առաջանում, եւ հանձնաժողովների նիստեր չեն գումարվում այնքան ժամանակ, մինչեւ զանգերով պատգամավորներին բերման չեն ենթարկում, կամ էլ ընդդիմադիրներն են փրկում իրավիճակը։ Շարքայիններն անհամբեր սպասում են մարտի 27-28-ին կայանալիք ՔՊ համաժողովին, այդ օրը ՔՊ ներկուսակցական ընտրությունների երկրորդ փուլն է, առաջին 50 թեկնածուի միջեւ կրկին ընտրություն են անելու, որոշելու են՝ ով է վարչապետի թեկնածուն, եւ ընտրացուցակում ով որ տեղում պետք է լինի: Բայց շարքայիններին ոչ այնքան այդ հարցերն են հուզում, որքան իրենց ճակատագիրը՝ ինչ է իրենց սպասվում, որտեղ են իրենք լինելու, հուսով են, որ Նիկոլ Փաշինյանը գոնե այդ օրն ինչ-որ ձեւով կփարատի իրենց տագնապները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայտնի ավտոարշավը փոխում է անցկացման վայրը․ պատճառը հայտնի է

Հայտնի ավտոարշավը փոխում է անցկացման վայրը․ պատճառը հայտնի է Tue, 27 Oct 2026 00:30:32 +0400…

4 ժամ ago

Ինչպես են ստիպում հավատալ ստին․ հոգեբաններ

Ինչպես են ստիպում հավատալ ստին․ հոգեբաններ Tue, 27 Oct 2026 00:15:04 +0400 Ստի սիստեմատիկ կերպով…

4 ժամ ago

Թուրքիայում այլեւս թափառող շներ ու կատուներ չկան

Թուրքիայում այլեւս թափառող շներ ու կատուներ չկան Tue, 27 Oct 2026 00:00:11 +0400 Թուրքական իշխանությունները…

4 ժամ ago

Միլիարդատերերը սկսել են գումարներ փոխանցել ամերիկացի երեխաներին

Միլիարդատերերը սկսել են գումարներ փոխանցել ամերիկացի երեխաներին Mon, 26 Oct 2026 23:45:10 +0400 Ամերիկացի միլիարդատերերը…

5 ժամ ago

Թշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ Գալստյան

Թշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ Գալստյան Mon, 26 Oct 2026 23:40:38…

5 ժամ ago

Ուժեղացրել են անվտանգային միջոցառումները

Ուժեղացրել են անվտանգային միջոցառումները Mon, 26 Oct 2026 23:30:34 +0400 Իտալիայում իշխանությունները ուժեղացրել են անվտանգության…

5 ժամ ago