ԱՄՆ-ն Իրանին հատուկ առաջարկ ունի․ Թեհրանը կասկածում է․․․

ԱՄՆ-ն Իրանին հատուկ առաջարկ ունի․ Թեհրանը կասկածում է․․․

Wed, 25 Mar 2026 09:30:00 +0400


Վաշինգտոնը Թեհրանին է տրամադրել Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու 15 կետանոց ծրագիր՝ ԱՄՆ տնտեսության վրա դրա աճող ազդեցության ֆոնին, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով անանուն պաշտոնյաների։
«Միացյալ Նահանգները Իրանին է ուղարկել Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու 15 կետանոց ծրագիր։ Սա արտացոլում է Թրամփի վարչակազմի ցանկությունը՝ հակամարտությունից դուրս գալու ելք գտնել, որպեսզի կարողանան հաղթահարել դրա տնտեսական հետևանքները», – նշում է հրատարակությունը։

Ծրագիրը անդրադառնում է անվտանգության հիմնական հարցերին, այդ թվում՝ Իրանի հրթիռային և միջուկային ծրագրերին։ Թերթի տվյալներով՝ այն առանձին կետ ունի ծովային ուղիների անվտանգության վերականգման համար, հիմնականում Հորմուզի նեղուցի, որի փակումը հանգեցրել է էներգամատակարարման խափանումների և նավթի ու գազի համաշխարհային գների կտրուկ աճի։
Հրատարակության տվյալներով՝ Պակիստանը միջնորդ է հանդես եկել ամերիկյան ծրագիրն Իրանին փոխանցելու հարցում։

Միևնույն ժամանակ, Axios-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդում է, որ Իրանը կարծում է, որ ԱՄՆ-ի բանակցային առաջարկը կարող է ծուղակ լինել։ Ըստ հրատարակության՝ իրանցի պաշտոնյաները «չեն ուզում կրկին խաբվել», քանի որ անցյալ տարվա հունիսին և այս տարվա փետրվարի 28-ին Իրանի վրա հարձակումները տեղի են ունեցել բանակցային գործընթացի ամենաթեժ պահին։
Մարտի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը շատ դրական և արդյունավետ բանակցություններ են վարել։ Նա նշել էր, որ Պենտագոնին հանձնարարել է հինգ օրով հետաձգել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածները։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն եղել, և որ կեղծ լուրերը ծառայում են շուկաները մանիպուլյացիայի ենթարկելուն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Տավուշ ամրոցը քանդվում է

«Հրապարակ». Տավուշ ամրոցը քանդվում է Tue, 21 Apr 2026 13:15:04 +0400 Ապրիլի 19-ին «Բերդի մշակույթի…

13 րոպե ago

Պարզաբանում՝ 500 դրամանոցների վերաբերյալ

Պարզաբանում՝ 500 դրամանոցների վերաբերյալ Tue, 21 Apr 2026 13:10:33 +0400 Հաշվի առնելով բազմաթիվ հարցադրումները 2026…

17 րոպե ago

ԵՄ-ն այսօր կքննարկի Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցը

ԵՄ-ն այսօր կքննարկի Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցը Tue, 21 Apr 2026 13:07:09 +0400 Եվրոպան…

20 րոպե ago

Որքան շատ են փորձում մեզ կանգնեցնել, այնքան ավելի ենք ուժեղանում․ «Ուժեղ Հայաստան»

Որքան շատ են փորձում մեզ կանգնեցնել, այնքան ավելի ենք ուժեղանում․ «Ուժեղ Հայաստան» Tue, 21 Apr…

22 րոպե ago

Զեկուցագիր են գրում, որ ընտրակաշառքի մասին տեղեկություն ունեն ու բոլորին գաղտնալսում

Զեկուցագիր են գրում, որ ընտրակաշառքի մասին տեղեկություն ունեն ու բոլորին գաղտնալսում Tue, 21 Apr 2026…

27 րոպե ago

Թրամփը չի կարող խաղաղության երաշխավոր լինել․ Զելենսկին տարակուսած է

Թրամփը չի կարող խաղաղության երաշխավոր լինել․ Զելենսկին տարակուսած է Tue, 21 Apr 2026 13:00:08 +0400…

27 րոպե ago