Չորեքշաբթի , 29 Հուլիսի 2026

ԱՄՆ-ն Իրանին հատուկ առաջարկ ունի․ Թեհրանը կասկածում է․․․

ԱՄՆ-ն Իրանին հատուկ առաջարկ ունի․ Թեհրանը կասկածում է․․․

Wed, 25 Mar 2026 09:30:00 +0400


Վաշինգտոնը Թեհրանին է տրամադրել Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու 15 կետանոց ծրագիր՝ ԱՄՆ տնտեսության վրա դրա աճող ազդեցության ֆոնին, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով անանուն պաշտոնյաների։
«Միացյալ Նահանգները Իրանին է ուղարկել Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու 15 կետանոց ծրագիր։ Սա արտացոլում է Թրամփի վարչակազմի ցանկությունը՝ հակամարտությունից դուրս գալու ելք գտնել, որպեսզի կարողանան հաղթահարել դրա տնտեսական հետևանքները», – նշում է հրատարակությունը։

Ծրագիրը անդրադառնում է անվտանգության հիմնական հարցերին, այդ թվում՝ Իրանի հրթիռային և միջուկային ծրագրերին։ Թերթի տվյալներով՝ այն առանձին կետ ունի ծովային ուղիների անվտանգության վերականգման համար, հիմնականում Հորմուզի նեղուցի, որի փակումը հանգեցրել է էներգամատակարարման խափանումների և նավթի ու գազի համաշխարհային գների կտրուկ աճի։
Հրատարակության տվյալներով՝ Պակիստանը միջնորդ է հանդես եկել ամերիկյան ծրագիրն Իրանին փոխանցելու հարցում։

Միևնույն ժամանակ, Axios-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդում է, որ Իրանը կարծում է, որ ԱՄՆ-ի բանակցային առաջարկը կարող է ծուղակ լինել։ Ըստ հրատարակության՝ իրանցի պաշտոնյաները «չեն ուզում կրկին խաբվել», քանի որ անցյալ տարվա հունիսին և այս տարվա փետրվարի 28-ին Իրանի վրա հարձակումները տեղի են ունեցել բանակցային գործընթացի ամենաթեժ պահին։
Մարտի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը շատ դրական և արդյունավետ բանակցություններ են վարել։ Նա նշել էր, որ Պենտագոնին հանձնարարել է հինգ օրով հետաձգել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածները։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն եղել, և որ կեղծ լուրերը ծառայում են շուկաները մանիպուլյացիայի ենթարկելուն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանի համար բոլոր իսրայելցիները, այդ թվում՝ երեխաները զինվորներ են․ դաժան որոշում

Իրանի համար բոլոր իսրայելցիները, այդ թվում՝ երեխաները զինվորներ են․ դաժան որոշում Tue, 28 Jul 2026 …