Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ դատախազությունը «Հետք»-ի հրապարակումն ուղարկել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնապես տեղեկացավ, որ Առինջի կառուցապատման աղմկահարույց գործով ստուգողական գործողություններ են ընթանում․ «մակուլատուրան ստուգվում է»։

«Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ ՀՀ դատախազությունը «Հետք»-ի հրապարակումը, որը վերաբերում է Առինջում կառուցված շենքերի և առանձնատների գործին, ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթի ընթացքը լուծելու նպատակով։
Խոսքը վերաբերում է այն աղմկահարույց պատմությանը, որի շրջանակում բացահայտվել էր Առինջում կառուցապատված թաղամասի կոռուպցիոն շղթան։ Ըստ հրապարակման՝ Առինջում «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի կառուցած թաղամասում ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը դեռևս 2025 թվականի դեկտեմբերին մատչելի պայմաններով ձեռք էր բերել բնակելի տուն՝ թաունհաուս։ Ուշագրավն այն է, որ Կոնջորյանը գույքը ձեռք էր բերել շուկայականից և նույնիսկ կառուցապատողի հայտարարած գնից էժան՝ մեկ քառակուսի մետրի համար վճարելով ընդամենը 300 հազար դրամ, այն դեպքում, երբ վաճառքի հայտարարված գինը կազմել էր 420 հազար դրամ։
Հետագայում պարզվել էր նաև, որ նույն կառուցապատողից բնակարան են ձեռք բերել նաև Հայկ Կոնջորյանի մայրը՝ Արմինե Կոնջորյանը, և քույրը՝ Օֆելյա Կոնջորյանը՝ հենց Հայկ Կոնջորյանի թաունհաուսի դիմաց։
«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ պարզելու, թե դատախազությունից ստացված գրությունն ի՞նչ ընթացքի մեջ է։ Ի պատասխան՝ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ այս պահին ստուգողական գործողություններ են իրականացվում։
Տեղեկացնենք, որ սա երկրորդ ստուգողական գործողությունն է Կոնջորյանի առանձնատան մասով․ մեկն էլ սկսվել էր «Ժողովուրդ» օրաթերթի դիմումի հիման վրա։ Սակայն ընթացքից դեռ նորություններ չկան։
Այսպիսով, մամուլի հրապարակմամբ բարձրացված հարցերն արդեն մտել են իրավապահ համակարգի քննության դաշտ։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Կոնջորյանի տան կոռուպցիոն թեմայի վերաբերյալ հարցին ագրեսիվ պատասխան էր տվել «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողին՝ ասելով, թե «մակուլատուրան տպում, բերում եք Կառավարություն, տարեք իրավապահներին տվեք»։ Տրված են, և իրավապահները մակուլատուրան ուսումնասիրում են։
Արդյոք ստուգողական գործողությունները կվերածվեն քրեական վարույթի, և արդյոք պաշտոնատար անձանց ու նրանց մերձավորների գույքային գործարքներում կոռուպցիոն բաղադրիչ կարձանագրվի, թե ոչ, ցույց կտա առաջիկա ընթացքը։
«Ժողովուրդ»-ը հետևողական է այս թեմայի նկատմամբ»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Վաղարշակ Հարությունյանը որոշել է չմասնակցել

Վաղարշակ Հարությունյանը որոշել է չմասնակցել Thu, 04 Jun 2026 17:09:20 +0400 Վաղարշակ Հարությունյանը որոշել է…

12 րոպե ago

Արթիկում քաղաքացուն ծեծողի քույրը ԸԸՀ անդամ է

Արթիկում քաղաքացուն ծեծողի քույրը ԸԸՀ անդամ է Thu, 04 Jun 2026 17:02:39 +0400 Արթիկի 33/8…

18 րոպե ago

ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստ՝ Լավրովի նախագահությամբ

ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստ՝ Լավրովի նախագահությամբ Thu, 04 Jun 2026 17:00:56 +0400 Հունիսի 10-ին…

20 րոպե ago

Որքանով է լուրջ երկրի ղեկավարին ֆեյսբուքով սրտիկ անելը

Որքանով է լուրջ երկրի ղեկավարին ֆեյսբուքով սրտիկ անելը Thu, 04 Jun 2026 17:00:36 +0400 Latest…

21 րոպե ago

Հաշվառում չունեցող ՀՀ քաղաքացիները կարող են մասնակցել ընտրության

Հաշվառում չունեցող ՀՀ քաղաքացիները կարող են մասնակցել ընտրության Thu, 04 Jun 2026 16:45:38 +0400 Անձնագրային…

35 րոպե ago

Հունգարիան հանեց վետոն․ ԵՄ-ն կբանակցի Ուկրաինայի և Մոլդովայի հետ

Հունգարիան հանեց վետոն․ ԵՄ-ն կբանակցի Ուկրաինայի և Մոլդովայի հետ Thu, 04 Jun 2026 16:30:43 +0400…

50 րոպե ago