«Հրապարակ». Վաղը նույն բանը սյունեցիներին, ջերմուկցիներին է՞լ են ասելու

«Հրապարակ». Վաղը նույն բանը սյունեցիներին, ջերմուկցիներին է՞լ են ասելու

Wed, 25 Mar 2026 09:15:33 +0400


«Հրապարակի» զրուցակիցն ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան է:

– Բավականին բուռն նախընտրական քարոզարշավ է ընթանում, թեեւ պաշտոնական քարոզարշավը դեռ չի սկսվել: Իշխանությունն ամեն շաբաթ-կիրակի այցելում է մարզեր, շրջում է քաղաքների փողոցներով: Անցած կիրակի մի քանի տեղ կոնֆլիկտ եղավ քաղաքացիների հետ: Երեւի տպավորությունն այնքան վատ էր, որ օրվա վերջում Փաշինյանը հայտարարեց, որ եթե ՔՊ-ն չունենա բացարձակ մեծամասնություն, սեպտեմբերին դաժան պատերազմ տեղի կունենա: Ի՞նչ կարծիք ունեք այս մասին:

– Նրա՝ պատերազմի թեզերի մասին խոսելը նշանակում է օգնել նրան, որովհետեւ պատերազմի նախադրյալները երբեք էլ բացառված չեն եղել, սակայն խոսել այն մասին, որ պատերազմ տեղի կունենա, նշանակում է շանտաժի ենթարկել ժողովրդին: Փաստացի, նա շանտաժի է ենթարկում հայ ժողովրդին, Ալիեւին շան պես փորձում է «քսի տալ» Հայաստանի վրա: Նիկոլ Փաշինյանը պանիկայի մեջ է, սակայն երկրի ղեկավարի պարագայում անթույլատրելի է քաղաքացու հետ այդ ձեւով խոսելը, էլ չեմ խոսում՝ մարդկային տեսանկյունից անընդունելի է, երբ ինչ-որ մի տղամարդ կնոջ հետ խոսում է նման բառապաշարով, այն էլ` փոքրիկի ներկայությամբ: Հաշվի առնելով, թե այդ ամենն ինչպիսի հանրային արձագանքի արժանացավ, կարող ենք վստահաբար ասել, որ մեր հանրությունը նման վարքագծի կողմնակից չէ, եւ հենց դա հանգեցրեց նրան, որ Փաշինյանը ներողություն խնդրեց արցախցի կնոջից, սակայն ակնհայտ է, որ դա ձեւականություն էր: Ինքը ներողություն է խնդրում, բայց իր քարոզիչները նացիստական հռետորաբանություն, այլատյացություն եւ ատելություն են տարածում: Այդ ամենից պարզ է դառնում, որ այս մարդն իր սխալը չի ընկալել եւ չի էլ ընկալելու, ուղղակի ձեւական ներողություն խնդրեց, ու վերջ: Այդ թիմն ատելությամբ է լցված հայ մարդկանց հանդեպ: Բայց այդ ամենը նրանք չեն անում ինքնագլուխ, դա ցույց է տալիս, թե Նիկոլ Փաշինյանն իրականում ինչ է մտածում:

– Կա մի խոսույթ, ցավոք, երբեմն նաեւ գրագետ մարդկանց կողմից, որ արցախցիները պետք է մնային Արցախում, դուրս չգային իրենց հողից, պայքարեին: Սա հենց Փաշինյանի «փախած» ձեւակերպման մեղմ տարբերակն է: Որպես ադրբեջանագետ, ի՞նչ եք կարծում՝ արցախցին կարո՞ղ էր մնալ Արցախում:

– Արցախցին միշտ է պայքարել: Ասեմ ավելին` նույնիսկ Ադրբեջանն է ընդունում, որ Արցախի ժողովուրդը պայքարել է: Թեպետ 200-ից ավելի զոհը, որ տվել են արցախցիները` մեկ օրում, ներկայացնում են ավելի քիչ, սակայն հյուծված, բլոկադայի մեջ մնացած, անօգնական ժողովուրդը կարողացել է արժանապատիվ մարտեր վարել եւ փորձել է հասնել հաջողության, սակայն քանի որ Հայաստանի իշխանություններն Արցախն արդեն ճանաչել էին Ադրբեջանի կազմում, արցախցի ժողովուրդը չէր կարող այլեւս ոչինչ անել: Ցանկացած մարդ, ով մեղադրում է արցախցիներին եւ ասում` պետք է մնային Արցախում, նրանք ասում են` թող արցախցիները մնային ու մեռնեին, որովհետեւ այլ տարբերակ չկար: Ես չեմ պատկերացնում մի բանական մարդու, որն իր արյունակիցներին մահ է ցանկանում, այն էլ` թշնամու ձեռքով: Ես ապշում եմ, որ երբեմն բանական մարդիկ նման մտքեր են տարածում, սակայն դրանք ծնունդ են առնում հիմնականում իշխանական ֆեյքերի կողմից: Միայն ուղեղը լվացած մարդիկ կարող են սեփական հայրենակիցների հանդեպ նման ատելություն տածել: Վաղը նույն բանը սյունեցիներին, ջերմուկցիներին է՞լ են ասելու:

– Փաշինյանը Եվրախորհրդարանում հայտարարեց, որ Արցախի ժողովուրդը պետք է մեկընդմիշտ մոռանա Արցախ վերադարձի մասին:

– Ասեմ ավելին․ այս բոլոր՝ պատերազմի սպառնալիքները եւս խոսում են այն մասին, որ այս մարդու խոստացած խաղաղությունը միֆ է եւ ոչ մի աղերս չունի իրականության հետ: Հնարավոր չէ, որ մի երկրի հետ խաղաղություն հաստատես, սակայն ամեն մի չնչին մանրուքից ասես` պատերազմ կսկսվի: «Արցախ» բառից պատերազմ կսկսվի, Վենսին գիրք նվիրելուց պատերազմ կսկսվի, եթե ՔՊ-ն մեծամասնություն չունենա, պատերազմ կսկսվի: Լավ, որքա՞ն կարելի է: Եթե ամեն մանրուքից կարող է պատերազմ սկսվել, նշանակում է` ոչ մի խաղաղություն էլ չկա: Խաղաղ երկրները ամեն փոքր պատճառով իրար վարի չեն տալիս: Անդադար շանտաժներ են անում, քանի որ գիտակցում են, որ ոչ մեկս էլ պատերազմ չենք ցանկանում, սակայն այդ մանիպուլյացիաները, այդ շանտաժները «պատահականորեն» անում են Փաշինյանն ու Ալիեւը` զուգահեռաբար: Խոսում են նույն բառամթերքով, նույն շանտաժներն են անում…. 2018-ին էլ նա սպառնում էր, որ եթե ինքը չլինի, Հայաստանը չի ունենա վարչապետ:

– Ի դեպ, 2025-ի օգոստոսին Փաշինյանը հայտարարեց, որ գտել է հավերժական խաղաղության բանալին, խոսքը Թրիփփի ուղու մասին է:

– Հավերժական խաղաղության պարագայում երբեք չես կարող հարեւան պետության տարածքներն օկուպացնել: Հայաստանից թող ադրբեջանական զորքերին դուրս բերեն, նոր հետո խոսեն խաղաղության մասին: Խաղաղության գնացող պետությունը չի կարող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը ցմահ ազատազրկել: Այդ ամենը խաղաղության մասին չէ: Ադրբեջանը մեծ քանակությամբ զորավարժություններ է անցկացնում, զենքեր է գնում: Նախորդ տարի միայն 15 հատ մեծ, մասշտաբային զորավարժություն են անցկացրել, իսկ ի՞նչ է անում Հայաստանը, քանի՞ զորավարժություն են արել, բանակում կրճատումներ անելուց բացի:

– Հետեւո՞ւմ եք, թե ինչ են հայտարարում Ադրբեջանի իշխանությունները՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:

– Ադրբեջանի իշխանությունը բացահայտ խոսում է այն մասին, որ իր համար միակ նախընտրելի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է: Անգամ չեն էլ թաքցնում` ո՛չ ԶԼՄ-ներով, ո՛չ պաշտոնապես, ո՛չ էլ քարոզչական մակարդակում: Ադրբեջանի իշխանության պահանջն այն է, որ Նիկոլը վերընտրվի: Ադրբեջանն անթաքույց միջամտում է Հայաստանի ներքաղաքական հարցերին: Այստեղ արդեն չկա երկմտելու, կասկածելու տեղ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նիկոլ Փաշինյանը շանտաժի է ենթարկում մեր ժողովրդին. Թաթոյան

Նիկոլ Փաշինյանը շանտաժի է ենթարկում մեր ժողովրդին. Թաթոյան Wed, 25 Mar 2026 11:33:46 +0400 Latest…

13 րոպե ago

Ադրբեջանի տարածքով կրկին հացահատիկ է ուղարկվել Հայաստան

Ադրբեջանի տարածքով կրկին հացահատիկ է ուղարկվել Հայաստան Wed, 25 Mar 2026 11:30:26 +0400 Ադրբեջանի տարածքով…

17 րոպե ago

Մի կողմից մարդկանց է կաշառում, մյուս կողմից՝ փորձում վախեցնել

Մի կողմից մարդկանց է կաշառում, մյուս կողմից՝ փորձում վախեցնել Wed, 25 Mar 2026 11:30:08 +0400…

17 րոպե ago

Օմբուդսմենը վախենում է Նիկոլ Փաշինյանի անունը բարձրաձայնել

Օմբուդսմենը վախենում է Նիկոլ Փաշինյանի անունը բարձրաձայնել Wed, 25 Mar 2026 11:25:06 +0400 ՄԻՊ Անահիտ…

22 րոպե ago

Կհարցաքննվե՞ն Քննչական Կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ու Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

Կհարցաքննվե՞ն Քննչական Կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ու Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Wed, 25 Mar 2026…

30 րոպե ago

«Հրապարակ». Ժողովուրդը պետք է հասկանա, որ սա շանտաժ է՝ իրենց էմոցիաների հետ են խաղում

«Հրապարակ». Ժողովուրդը պետք է հասկանա, որ սա շանտաժ է՝ իրենց էմոցիաների հետ են խաղում Wed,…

32 րոպե ago