Այսօր Ալիևի համար ՀՀ-ի վրա հարձակվելն անվճար է, քանի որ դիմացը չպաշտպանվելու երաշիքներ տվողն է

Այսօր Ալիևի համար ՀՀ-ի վրա հարձակվելն անվճար է, քանի որ դիմացը չպաշտպանվելու երաշիքներ տվողն է

Wed, 25 Mar 2026 10:08:14 +0400


ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է.

«Ալիևը մահապարտ չէ և ոչ էլ խելագար։ Նա հարձակվում է միայն այնտեղ, որտեղ հաղթանակը երաշխավորված է։

2023 թ. Ադրբեջանի հարձակումը անգամ սովից հյուծված Արցախի վրա հնարավոր եղավ միայն այն բանից հետո, երբ պաշտոնական Երևանից Ալիևը ստացավ երաշխք այդ հարձկման դեպքում Արցախին չօգնելու ու չմիջամտելու վերաբերյալ։

Այդ երաշխիքները տրվեցին ուղիղ՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելով։ Դա խաղաղություն չէր, դա սպանդի թույլտվություն էր, մեղսակցություն։

Այսօր նույն տրամաբանությունն են փորձում փաթաթել մեր վզին։ Մեզ ասում են՝ «ծնկեք ու այդպես մնացեք, որ չխփեն»։ Բայց իրականությունը հակառակն է. խփում են հենց ընկածին։

Պետությունը պաշտպանելուն պատրաստ ղեկավարի օրոք պատերազմի հավանականությունը ոչ թե աճում, այլ կտրուկ նվազում է, որովհետև թշնամին ստիպված է լինում հաշվի առնել պատերազմի «ԳԻՆԸ»։ Իսկ այսօր Հայաստանի վրա հարձակվելը Ալիևի համար անվճար է, որովհետև դիմացը կանգնած է չպաշտպանվելու երաշխիքներ տվողը։

Երբ թշնամին գիտի, որ դիմացը կանգնած է ոչ թե «չպաշտպանվելու» երաշխիքներ տվողը, այլ հակահարվածի պատրաստ պետությունը, նա հազար անգամ կմտածի սահմանը խախտելուց առաջ։

Մաթևոսյանն ասում էր.

«Մի վախեցեք, մեռնելը դժվար է, ուզենաք էլ՝ չեք մեռնի, մի անգամ ձեր գլխի հետ թող իրենց բռունցքն էլ ցավի – տեսնեմ մյուս անգամ կխփե՞ն. տղամարդու պես մի անգամ կանգնեք՝ թող ձեզ զոռով ծալեն, դուք մի կոտրվեք՝ թող ձեզ զոռով կոտրեն – մյուս անգամ տեսնեմ կկոտրե՞ն, կծալե՞ն, կմոտենա՞ն…»։

Իրական խաղաղությունը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է վախը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կասեմ մի բան, որը մինչև հիմա չեմ ասել

Կասեմ մի բան, որը մինչև հիմա չեմ ասել Wed, 25 Mar 2026 11:50:45 +0400 Անկախ…

9 րոպե ago

«Հրապարակ». Երկաթե ձողով ծեծ, աշակերտի մահ. տնօրենն անգամ նկատողություն չի ստացել

«Հրապարակ». Երկաթե ձողով ծեծ, աշակերտի մահ. տնօրենն անգամ նկատողություն չի ստացել Wed, 25 Mar 2026…

14 րոպե ago

Գնացեք, որ Նիկոլ Փաշինյանը գնա. Թաթոյան

Գնացեք, որ Նիկոլ Փաշինյանը գնա. Թաթոյան Wed, 25 Mar 2026 11:42:13 +0400 Latest news from…

17 րոպե ago

Նիկոլ Փաշինյանը շանտաժի է ենթարկում մեր ժողովրդին. Թաթոյան

Նիկոլ Փաշինյանը շանտաժի է ենթարկում մեր ժողովրդին. Թաթոյան Wed, 25 Mar 2026 11:33:46 +0400 Latest…

26 րոպե ago

Ադրբեջանի տարածքով կրկին հացահատիկ է ուղարկվել Հայաստան

Ադրբեջանի տարածքով կրկին հացահատիկ է ուղարկվել Հայաստան Wed, 25 Mar 2026 11:30:26 +0400 Ադրբեջանի տարածքով…

29 րոպե ago

Մի կողմից մարդկանց է կաշառում, մյուս կողմից՝ փորձում վախեցնել

Մի կողմից մարդկանց է կաշառում, մյուս կողմից՝ փորձում վախեցնել Wed, 25 Mar 2026 11:30:08 +0400…

29 րոպե ago