Երեքշաբթի , 21 Ապրիլի 2026

Այսօր Ալիևի համար ՀՀ-ի վրա հարձակվելն անվճար է, քանի որ դիմացը չպաշտպանվելու երաշիքներ տվողն է

Այսօր Ալիևի համար ՀՀ-ի վրա հարձակվելն անվճար է, քանի որ դիմացը չպաշտպանվելու երաշիքներ տվողն է

Wed, 25 Mar 2026 10:08:14 +0400


ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է.

«Ալիևը մահապարտ չէ և ոչ էլ խելագար։ Նա հարձակվում է միայն այնտեղ, որտեղ հաղթանակը երաշխավորված է։

2023 թ. Ադրբեջանի հարձակումը անգամ սովից հյուծված Արցախի վրա հնարավոր եղավ միայն այն բանից հետո, երբ պաշտոնական Երևանից Ալիևը ստացավ երաշխք այդ հարձկման դեպքում Արցախին չօգնելու ու չմիջամտելու վերաբերյալ։

Այդ երաշխիքները տրվեցին ուղիղ՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելով։ Դա խաղաղություն չէր, դա սպանդի թույլտվություն էր, մեղսակցություն։

Այսօր նույն տրամաբանությունն են փորձում փաթաթել մեր վզին։ Մեզ ասում են՝ «ծնկեք ու այդպես մնացեք, որ չխփեն»։ Բայց իրականությունը հակառակն է. խփում են հենց ընկածին։

Պետությունը պաշտպանելուն պատրաստ ղեկավարի օրոք պատերազմի հավանականությունը ոչ թե աճում, այլ կտրուկ նվազում է, որովհետև թշնամին ստիպված է լինում հաշվի առնել պատերազմի «ԳԻՆԸ»։ Իսկ այսօր Հայաստանի վրա հարձակվելը Ալիևի համար անվճար է, որովհետև դիմացը կանգնած է չպաշտպանվելու երաշխիքներ տվողը։

Երբ թշնամին գիտի, որ դիմացը կանգնած է ոչ թե «չպաշտպանվելու» երաշխիքներ տվողը, այլ հակահարվածի պատրաստ պետությունը, նա հազար անգամ կմտածի սահմանը խախտելուց առաջ։

Մաթևոսյանն ասում էր.

«Մի վախեցեք, մեռնելը դժվար է, ուզենաք էլ՝ չեք մեռնի, մի անգամ ձեր գլխի հետ թող իրենց բռունցքն էլ ցավի – տեսնեմ մյուս անգամ կխփե՞ն. տղամարդու պես մի անգամ կանգնեք՝ թող ձեզ զոռով ծալեն, դուք մի կոտրվեք՝ թող ձեզ զոռով կոտրեն – մյուս անգամ տեսնեմ կկոտրե՞ն, կծալե՞ն, կմոտենա՞ն…»։

Իրական խաղաղությունը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է վախը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այն, ինչ մենք անում ենք, մեզ համար չենք անում, դա անում ենք բոլորիս համար. Նարեկ Կարապետյան

Այն, ինչ մենք անում ենք, մեզ համար չենք անում, դա անում ենք բոլորիս համար. Նարեկ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով