Երեքշաբթի , 15 Սեպտեմբերի 2026

էլի «գլու՞խ» է գովում․ կրկին խոսել է Ուկրաինայի մասին

էլի «գլու՞խ» է գովում․ կրկին խոսել է Ուկրաինայի մասին

Wed, 25 Mar 2026 10:00:03 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մոտենում է ուկրաինական հակամարտության հնարավոր կարգավորմանը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Ես կարծում եմ, որ նրանք (Ռուսաստանն ու Ուկրաինան) մոտ են այդ կարգավորմանը։ Ես դա վաղուց եմ ասում. ես ավարտեցի ութ պատերազմ, և նրանցից յուրաքանչյուրը պետք է ավելի բարդ լիներ, քան սա», – ասել Է Թրամփը լրագրողներին Օվալաձև աշխատասենյակում։

Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է գնալ ուկրաինական ճգնաժամի բանակցային լուծում գտնելու ճանապարհով։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ զարմացած է Կիևի ռեժիմի ղեկավարի ՝ ուկրաինական կարգավորման համար գործարք կնքելու ցանկության բացակայությունից: Ինչպես ընդգծել է ԱՄՆ առաջնորդը, Զելենսկու հետ շատ ավելի դժվար է գործարք կնքել, քան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նարեկ Կարապետյանի այցը Տիգրանաշեն, այն հանձնման հարցի շուրջ բանավեճ․ օրվա կարևոր լուրերը

Նարեկ Կարապետյանի այցը Տիգրանաշեն, այն հանձնման հարցի շուրջ բանավեճ․ օրվա կարևոր լուրերը Fri, 11 Sep …