Թուրքիայում նախկին նախագահների են ձերբակալել․ խոշոր սկանդալ
Wed, 25 Mar 2026 11:00:43 +0400

Թուրքիայում թմրանյութերի հետ կապված գործի շրջանակներում ձերբակալել են «Բեշիկթաշ» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ Ֆիկրետ Օրմանին և «Գալաթասարայ» ակումբի նախկին նախագահ Բուրակ Էլմասին։
Այդ մասին հայտնել են թուրքական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ այդ անձինք ձերբակալվել են Ստամբուլի ոստիկանության թմրանյութերի դեմ պայքարի բաժնի աշխատակիցների կողմից՝ Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից անցկացվող հետաքննության շրջանակներում, և տեղափոխվել են ոստիկանություն։
Հաղորդվում է, որ Բուրակ Էլմասը ենթարկվել է բժշկական զննման։
Ընթացիկ հետաքննությունը նույնպես լայնածավալ է։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր