«Հրապարակ». Երկաթե ձողով ծեծ, աշակերտի մահ. տնօրենն անգամ նկատողություն չի ստացել

«Հրապարակ». Երկաթե ձողով ծեծ, աշակերտի մահ. տնօրենն անգամ նկատողություն չի ստացել

Wed, 25 Mar 2026 11:45:48 +0400


Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցը հերթական սկանդալի կիզակետում է հայտնվել: Երեք տարի առաջ` 2023-ին, նույն դպրոցում` դաժան ծեծի հետեւանքով մահացել էր դպրոցի 15-ամյա աշակերտը: Շաբաթներ առաջ էլ մեկ այլ աշակերտ երկաթե ձողով դաժան ծեծի էր ենթարկվել: Դպրոցից մեզ պատմեցին, որ ծեծի արդյունքում մահացած տղայի համար որեւէ մեկը մինչ օրս պատասխան չի տվել, քանի որ կասկածյալներից մեկը դպրոցի փոխտնօրենի որդին է, մյուսը` Էջմիածնում հայտնի բժիշկներից մեկի որդին: Մահացած աշակերտի հորաքույրը` Կարմեն Հովհաննիսյանը, պնդում է՝ եղբորորդին պատմել է, որ դպրոցում իրեն ծեծել են «արա» բառի համար: Հաջորդ օրը ոտքը գետնին չի կարողացել դնել, նաեւ միջնամատն է երկու օրվա ընթացքում այտուցվել: Հետո գնացել է գյուղ՝ հոր ֆերմա ու տատիկի տուն, թույլ է զգացել, պառկել է, հայրը նախ Էջմիածնի, հետո Երեւան` հիվանդանոց է տարել:

Հորաքույրը պնդում է՝ դպրոցը թաքցնում է, որ եղբորորդուն ծեծել են Էջմիածնի բժիշկներից մեկի ու դպրոցի փոխտնօրենի տղաները: Պահանջում է, որ իրավապահներն արդար քննություն իրականացնեն ու պատժեն մեղավորներին: Իսկ ինչո՞ւ է պատանու հայրը հիվանդանոցում ու ոստիկանությունում հայտարարել, թե որդին ծեծի չի ենթարկվել, այլ հեծանիվից է ընկել, հորաքույրն ասում է՝ դա մահացած զարմիկի խնդրանքն է եղել: Ի դեպ, դպրոցի տնօրեն Գայանե Սաֆարյանը դեռ 2023-ին «Հրապարակին» հարցազրույց էր տվել եւ ամեն գնով փորձել արդարացնել մեղավորներին: Մեզ պատմեցին, որ տիկին Սաֆարյանը երդվյալ ՔՊ-ական է, դպրոցում շշուկներ են պտտվում, որ մոտ հարաբերություններ ունի ՔՊ-ական վերնախավի հետ, եւ հենց այդ պատճառով արդեն երկրորդ անգամ իր ղեկավարած դպրոցը հայտնվում է նման ողբերգական սկանդալների կիզակետում, սակայն վերջինս անգամ մի ձեւական նկատողություն չի ստանում: Մենք դեռ շաբաթներ առաջ էինք փորձել ԿԳՄՍ նախարարությունից պարզել, թե ինչու դպրոցի տնօրենը նկատողություն անգամ չի ստացել, սակայն նախարարությունից մեզ հետ զրույցում ասացին, որ հարցերին չեն կարող պատասխանել:
Մեր զրուցակիցը, որի երեխան սովորում է այս դպրոցում, պատմում է, որ տնօրենը դպրոցը քաոսի է վերածել եւ չի կարողանում կառավարել, արդյունքում` դպրոցն այնպիսի վիճակում է, որ ծնողները վախենում են երեխաներին դպրոց ուղարկել, քանի որ դպրոցում «բանդաներ» են գործում, իսկ տնօրենը ոչ մի քայլ չի ձեռնարկում՝ կարգուկանոն հաստատելու համար:

«Հրապարակը» նաեւ դիմեց Վաղարշապատի համայնքապետարանի կրթության բաժին, սակայն բաժնի ղեկավար Լիլիթ Հակոբյանն ասաց. «Մենք այդ դպրոցի հետ կապված որեւէ լիազորություն չունենք եւ ոչինչ անել չենք կարող: Մեր աշխատանքը վերաբերում է բացառապես ՀՈԱԿ-ներին, օրինակ` մանկապարտեզներ եւ այլն»: Փորձեցինք զրուցել նաեւ դպրոցի տնօրեն Գայանե Սաֆարյանի հետ՝ հասկանալու, թե ինչու են հատկապես իր ղեկավարած դպրոցում ծեծուջարդով աշակերտները հարցեր լուծում, սակայն նա հեռախոսը փոխանցեց նույն դպրոցի փոխտնօրեն Արփինե Սաֆարյանին: Փոխտնօրենը մեր այն հարցին, թե ինչպես է օրեր առաջ դաժան ծեծի ենթարկված աշակերտի վիճակը, խուսափողական տոնով ասաց. «Այդ երեխան դեպքի հաջորդ օրվանից արդեն եկել է դասի, այլ բան չեմ կարող ասել: Երեխան, կարեւորը՝ առողջ է, լավ ինքնազգացողությամբ դասի է գալիս»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

59-ամյա տղամարդը մահացավ․ հայրը տեղյակ չէր որդու ծայրահեղ ծանր վիճակի մասին

59-ամյա տղամարդը մահացավ․ հայրը տեղյակ չէր որդու ծայրահեղ ծանր վիճակի մասին Sat, 12 Sep 2026…

18 րոպե ago

Որ դեպքում կվերաբացվի Հորմուզի նեղուցը․ հայտնի է պայմանը

Որ դեպքում կվերաբացվի Հորմուզի նեղուցը․ հայտնի է պայմանը Sat, 12 Sep 2026 18:00:02 +0400 Հորմուզի…

22 րոպե ago

Կապանում իշխանության վիճակը լավ չի

Կապանում իշխանության վիճակը լավ չի Sat, 12 Sep 2026 17:45:19 +0400 Կապան համայնքում հոկտեմբերի 25-ին…

37 րոպե ago

Բախում՝ ուժայինների եւ զինյալ գրոհայինների միջեւ

Բախում՝ ուժայինների եւ զինյալ գրոհայինների միջեւ Sat, 12 Sep 2026 17:30:56 +0400 Իրանում, Բելուջիստան եւ…

51 րոպե ago

Տիգրան Ավինյանը բյուջեից խոշոր գումար է հատկացրել Հ1-ին

Տիգրան Ավինյանը բյուջեից խոշոր գումար է հատկացրել Հ1-ին Sat, 12 Sep 2026 17:15:42 +0400 Երևանի…

1 ժամ ago

Օզոնային շերտի ճեղքվածքը մեծացել է

Օզոնային շերտի ճեղքվածքը մեծացել է Sat, 12 Sep 2026 17:00:25 +0400 Անտարկտիկական օզոնային շերտի ճեղքվածքը…

1 ժամ ago