«Պրն Ասլանյան, Ձեզ էս դահլիճից էլ ռադ կանենք»
Wed, 25 Mar 2026 12:11:13 +0400

Գրել էինք, որ քիչ առաջ Ազգային ժողովի նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վիրավորել է անկախ պատգամավոր Հակոբ Ասլանյանին:
«Մենք Ձեզ ռադ արինք»,- դիմելով իր ելույթը լսող Ասլանյանին՝ ասել էր Սիմոնյանը:
Ասլանյանը տեղից անընդհատ փորձել է արձագանքել, խոսակցությանը միջամտել է նաև ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:
«Պրն Ասլանյան, տեղից մի արձագանքեք, թե չէ դահլիճից էլ ռադ կանենք Ձեզ»,- ասել է Ռուբինյանը:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր