Մենք ճիշտ էինք, դուք՝ սխալ․ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության մերժված առաջարկը դարձավ օրենքի փոփոխություն

Մենք ճիշտ էինք, դուք՝ սխալ․ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության մերժված առաջարկը դարձավ օրենքի փոփոխություն

Wed, 25 Mar 2026 12:35:24 +0400


Դեռևս 2025 թվականի հունվարի 24-ին «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը պաշտոնապես դիմել էր ՀՀ կառավարությանը՝ առաջարկելով վերանայել ՀՀ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածը։ Առաջարկը հստակ էր՝ սահմանել քրեական պատասխանատվության շեմ՝ 50 միլիոն դրամի չափով, ինչպես նաև օրենքում ամրագրել, որ պատասխանատվությունից ազատման հիմք կարող է հանդիսանալ չվճարված հարկերի, տուրքերի կամ այլ վճարների ամբողջական մարումը՝ առանց տույժերի հաշվարկի։

Առաջարկը ներկայացվել էր իր ամբողջական հիմնավորումներով՝ ուղղված բիզնես միջավայրի կանխատեսելիության բարձրացմանը, ավելորդ քրեական ռիսկերից ազատմանը և տնտեսական գործունեության խթանմանը։
Սակայն գործադիրն իր պատասխանում մանրակրկիտ փորձել էր «հիմնավորել», թե փոփոխությունների անհրաժեշտությունը բացակայում է։

Եվ հանկարծ, մեկ տարի անց՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, «պարզվում» է, որ պատկերը կտրուկ փոխվել է։
Մարտի 19-ին ՀՀ կառավարության նիստում ընդունվեց որոշում՝ նույն հոդվածը ներկայացնելով նոր խմբագրությամբ։ Ըստ այդմ՝ «խոշոր չափ» է համարվում մեկ հարկային տարվա ընթացքում 30 միլիոն դրամը գերազանցող գումարը (կամ երկու տարվա դեպքում՝ 45 միլիոն), իսկ «առանձնապես խոշոր չափ»՝ մեկ տարվա դեպքում 50 միլիոն դրամը (կամ երկու տարվա դեպքում՝ 75 միլիոն)։
Փաստորեն, այն, ինչ մեկ տարի առաջ որակվում էր որպես «անհրաժեշտություն չունեցող» փոփոխություն, այսօր տեղ է գտնում կառավարության օրակարգում՝ որպես անհրաժեշտ փոփոխություն։

Ի վերջո, պետք է արձանագրել՝ այս փոփոխությունը պետք է վաղուց իրականացվեր՝ բիզնես միջավայրի կայունությունն ու կանխատեսելիությունը ապահովելու համար։ Սակայն այն կյանքի կոչվեց ոչ թե այն պահին, երբ ներկայացվել էին դրա մասնագիտական հիմնավորումները և ընդունման անհրաժեշտությունը, այլ հենց խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, և ամենայն հավանականությամբ, պայմանավորված է նախընտրական հաշվարկներով՝ ընտրողների վրա ուղղակի կամ անուղղակի ազդեցություն ունենալու նպատակով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մայր Աթոռը խստորեն դատապարտում է

Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Thu, 30 Apr 2026 15:47:49 +0400 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ______ Մայր Աթոռ…

5 րոպե ago

Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին

Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին Thu, 30 Apr 2026 15:40:09 +0400 Փաստաբան Արամ Վարդևանյանը…

12 րոպե ago

Դու էլ ես ուզո՞ւմ փաթեթ․ Ամիօն ներկայացնում է նոր սերնդի բանկինգ

Դու էլ ես ուզո՞ւմ փաթեթ․ Ամիօն ներկայացնում է նոր սերնդի բանկինգ Thu, 30 Apr 2026…

31 րոպե ago

ՌԴ-ում արգելվել է ՀՀ-ում արտադրված «Ջերմուկ» հանքային ջրի գրեթե 1,1 միլիոն շշի վաճառքը

ՌԴ-ում արգելվել է ՀՀ-ում արտադրված «Ջերմուկ» հանքային ջրի գրեթե 1,1 միլիոն շշի վաճառքը Thu, 30…

35 րոպե ago

Իրանի առաջնորդները հանդես են եկել կարևոր հայտարարություններով

Իրանի առաջնորդները հանդես են եկել կարևոր հայտարարություններով Thu, 30 Apr 2026 15:00:37 +0400 Իրանի գերագույն…

52 րոպե ago

Վե՛րջ ծայրահեղ աղքատությանը․ Սամվել Կարապետյան

Վե՛րջ ծայրահեղ աղքատությանը․ Սամվել Կարապետյան Thu, 30 Apr 2026 14:44:32 +0400 Latest news from Secure…

1 ժամ ago