Հինգշաբթի , 26 Մարտի 2026

Մենք ընդդիմադիր դաշտը երբեք չենք պառակտելու

Մենք ընդդիմադիր դաշտը երբեք չենք պառակտելու

Wed, 25 Mar 2026 13:20:45 +0400


Գրել էինք, որ այսօր ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցն է։

Նրա հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար Կոմիտասի անվան Պանթեոնում են Մարգարյանի կուսակցական ընկերները, ընտանիքի անդամները, բարեկամները։ Կուսակից ընկերոջ շիրիմին է այցելել նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որը, սակայն չցանկացավ երկար պատասխանել լրագրողների հարցերին:

Ընդդիմության պառակտման վերաբերյալ դիտարկմանն ի պատասխան Սերժ Սարգսյանը մեղադրեց լրագրողներին:

«Այդ ձեզ է թվում: Այդ դուք եք փորձում պառակտել, մենք ընդդիմադիր դաշտը երբեք չենք պառակտելու: Կգաք համագումար, հաճույքով ձեր բոլոր հարցերին կպատասխանենք»,- ասաց նա ու հեռացավ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Առուշը որոշել է երկու լարի վրա խաղալ

«Հրապարակ»․ Առուշը որոշել է երկու լարի վրա խաղալ Tue, 17 Mar 2026 08:00:00 +0400 Գորիս …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով