Երբ են տեղի ունենալու ԱՄՆ-Իրան բանակցությունները՝ ըստ Մագատեի ղեկավարի
Wed, 25 Mar 2026 14:00:56 +0400

ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են տեղի ունենալ հանգստյան օրերին Իսլամաբադում, Corriere della Sera թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
«Ենթադրում եմ, որ դրանք ավելի ընդարձակ կլինեն և չեն վերաբերվի միայն միջուկային էներգետիկային, հակամարտության պատճառին։ Այս անգամ օրակարգում կլինեն նաև հրթիռները, Իսլամական Հանրապետության դաշնակից աշխարհազորայինները և Իրանի անվտանգության երաշխիքները», – հայտարարել է Գրոսին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն Իրանին հակամարտությունը դադարեցնելու 15 կետից բաղկացած առաջարկ է փոխանցել. միջնորդ է հանդիսացել Պակիստանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր