ԱՄՆ-ն բանակցում է ինքն իր հետ․ Իրանի կոշտ արձագանքը

ԱՄՆ-ն բանակցում է ինքն իր հետ․ Իրանի կոշտ արձագանքը

Wed, 25 Mar 2026 16:30:55 +0400


Իրանի ԶՈՒ խոսնակը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները, ըստ էության բանակցություններ է վարում ինքն իր հետ։

Հայտարարությունը հնչել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թեհրանի կողմից Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ համաձայնության հասնելու մասին հայտարարությունից մեկ օր անց։

Ավելի վաղ գրել ենք, որ ըստ իրավիճակին ծանոթ աղբյուրի խոսքով՝ Վաշինգտոնը պատրաստել և Իրանին է ուղարկել 15 կետից բաղկացած ծրագիր, որն ուղղված է կարգավորմանը։

Իրանի զինված ուժերի համատեղ հրամանատարության խոսնակ Իբրահիմ Զոլֆակարին նշել է, որ նման հռետորաբանությունը ցույց է տալիս ԱՄՆ մոտեցման ներքին հակասությունը։ Նա ընդգծել է, որ երկու կողմերն էլ հակադիր դիրքորոշումներ ունեն, և որ «հաշտեցումը» անհնար է ներկայիս պայմաններում։

Զոլֆակարին նաև հայտարարել է, որ պատերազմից առաջ էներգակիրների գներին և ԱՄՆ ներդրումների նախկին մակարդակներին վերադարձը անհնար է առանց տարածաշրջանային կայունության ապահովման գործում իրանական բանակի դերի ճանաչման։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԱՄՆ-ն դադարեցրել է Իրանի ուղղությամբ հարվածները․ ի՞նչ ժամկետով

ԱՄՆ-ն դադարեցրել է Իրանի ուղղությամբ հարվածները․ ի՞նչ ժամկետով Fri, 27 Mar 2026 13:00:44 +0400 ԱՄՆ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով