Հինգշաբթի , 26 Մարտի 2026

Ի՞նչ է թաքնված սրտիկում

Ի՞նչ է թաքնված սրտիկում

Wed, 25 Mar 2026 17:43:52 +0400


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Կոմիտասի անվան պանթեոնում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է օրերս մետրոյում արցախցու և Փաշինյանի բանավեճին, նշելով, որ դա վկայում է այն մասին, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք չեն վախենում խոսել։

«Որքան էլ Նիկոլը փորձում է վախի մթնոլորտ սերմանել, որքան էլ իր սպասարկուներն ասում են, որ դա ժողովրդավարություն է, ապա ասեմ, որ ժողովրդավարությունը մեր ժամանակ էր։ Բաղրամյանում ինչ ասես իմ մասին չէին գոռում, երբ կրթության նախարար էի։ Դրանից ավելի բարձր ժողովրդավարությո՞ւն»,- ասել է նա։

Նա նաև անդրադարձել է Փաշինյանի սրտիկներին:

«Պատկերացրեք՝ այդ սրտիկը գլազոկ է։ Մոտենում եք դրան, և սրտիկի մեջ երևում է Ալիևի քիթը, բերանը և բեղերը։ Այդ սրտիկը կազմված է Ալիևի ձեռքերով, և դրա տակ որևէ խաղաղության մասին խոսք լինել չի կարող։ Նիկոլն ինքն է ասում, որ խոսքը խաղաղության մասին չէ, այլ այն մասին, որ ինքը շանտաժ է անում հայ ժողովրդին»,- ասել է ՀՀԿ փոխնախագահը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ ՔՊ շարքայիններն իրենց անտեսված ու լքված են զգում

«Հրապարակ»․ ՔՊ շարքայիններն իրենց անտեսված ու լքված են զգում Wed, 25 Mar 2026 09:15:03 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով