Հինգշաբթի , 26 Մարտի 2026

Արսեն Հարությունյանը Երևանում կմասնակցի Hype FC մրցաշարին

Արսեն Հարությունյանը Երևանում կմասնակցի Hype FC մրցաշարին

Wed, 25 Mar 2026 18:00:06 +0400


Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն և աշխարհի առաջնությունների քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը պատրաստվում է նոր ու բավականին անսովոր մարտահրավերի: Ինչպես հայտնում է armsport-ը, 26-ամյա հայ ըմբիշը ելույթ կունենա մարտի 28-ին մայրաքաղաք Երևանում՝ Tashir Arena-ում կայանալիք Hype FC մրցաշարում:

Ըստ կազմակերպության մամուլի ծառայության տարածած պաշտոնական տեղեկատվության՝ Հարությունյանի մրցակիցը կլինի Ղազախստանը ներկայացնող պրոֆեսիոնալ մարտիկ Բագդատ Ժուբանիշը, որը հայտնի է խառը մենամարտերում (MMA) իր ելույթներով: Հատկանշական է, որ տարբեր մարզաձևեր ներկայացնող մարզիկների այս դիմակայությունը կընթանա բացառապես ըմբշամարտի կանոններով:

Թեև Ժուբանիշն օկտագոնի մարտիկ է, որտեղ արդեն հասցրել է գրանցել 9 հաղթանակ և կրել ընդամենը 1 պարտություն, նրա մարտարվեստի գլխավոր զենքն ու ուժեղագույն կողմը համարվում է ըմբշամարտը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արման Հարությունյանը մեդալ է նվաճել

Արման Հարությունյանը մեդալ է նվաճել Tue, 10 Mar 2026 23:30:00 +0400 57 կգ քաշային Արման …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով