Արսեն Հարությունյանը Երևանում կմասնակցի Hype FC մրցաշարին

Արսեն Հարությունյանը Երևանում կմասնակցի Hype FC մրցաշարին

Wed, 25 Mar 2026 18:00:06 +0400


Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն և աշխարհի առաջնությունների քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը պատրաստվում է նոր ու բավականին անսովոր մարտահրավերի: Ինչպես հայտնում է armsport-ը, 26-ամյա հայ ըմբիշը ելույթ կունենա մարտի 28-ին մայրաքաղաք Երևանում՝ Tashir Arena-ում կայանալիք Hype FC մրցաշարում:

Ըստ կազմակերպության մամուլի ծառայության տարածած պաշտոնական տեղեկատվության՝ Հարությունյանի մրցակիցը կլինի Ղազախստանը ներկայացնող պրոֆեսիոնալ մարտիկ Բագդատ Ժուբանիշը, որը հայտնի է խառը մենամարտերում (MMA) իր ելույթներով: Հատկանշական է, որ տարբեր մարզաձևեր ներկայացնող մարզիկների այս դիմակայությունը կընթանա բացառապես ըմբշամարտի կանոններով:

Թեև Ժուբանիշն օկտագոնի մարտիկ է, որտեղ արդեն հասցրել է գրանցել 9 հաղթանակ և կրել ընդամենը 1 պարտություն, նրա մարտարվեստի գլխավոր զենքն ու ուժեղագույն կողմը համարվում է ըմբշամարտը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Դեսպանին կանչել են՝ բողոքի նոտա հանձնելու

Դեսպանին կանչել են՝ բողոքի նոտա հանձնելու Sat, 29 Aug 2026 22:30:59 +0400 Անկարայում Ուկրաինայի դեսպանը…

8 րոպե ago

Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվել

Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվել Sat, 29 Aug 2026 22:15:13…

24 րոպե ago

Մի շարք շրջաններում հրդեհային վտանգի ամենաբարձր աստիճան է սահմանվել

Մի շարք շրջաններում հրդեհային վտանգի ամենաբարձր աստիճան է սահմանվել Sat, 29 Aug 2026 22:00:05 +0400…

39 րոպե ago

Լռել չեմ կարող

Լռել չեմ կարող Sat, 29 Aug 2026 21:45:43 +0400 Ապրում ենք շատ ծանր ժամանակներ։ Ղարաբաղում…

54 րոպե ago

Ո՞րն է ավելի ծանր հանցագործություն

Ո՞րն է ավելի ծանր հանցագործություն Sat, 29 Aug 2026 21:15:45 +0400 ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող…

1 ժամ ago

«Հարրի Փոթերը»՝ թատրոնում

«Հարրի Փոթերը»՝ թատրոնում Sat, 29 Aug 2026 21:00:23 +0400 Երբ խոսում են «Հարրի Փոթերի» ֆենոմենի…

2 ժամ ago