Արսեն Հարությունյանը Երևանում կմասնակցի Hype FC մրցաշարին

Արսեն Հարությունյանը Երևանում կմասնակցի Hype FC մրցաշարին

Wed, 25 Mar 2026 18:00:06 +0400


Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն և աշխարհի առաջնությունների քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը պատրաստվում է նոր ու բավականին անսովոր մարտահրավերի: Ինչպես հայտնում է armsport-ը, 26-ամյա հայ ըմբիշը ելույթ կունենա մարտի 28-ին մայրաքաղաք Երևանում՝ Tashir Arena-ում կայանալիք Hype FC մրցաշարում:

Ըստ կազմակերպության մամուլի ծառայության տարածած պաշտոնական տեղեկատվության՝ Հարությունյանի մրցակիցը կլինի Ղազախստանը ներկայացնող պրոֆեսիոնալ մարտիկ Բագդատ Ժուբանիշը, որը հայտնի է խառը մենամարտերում (MMA) իր ելույթներով: Հատկանշական է, որ տարբեր մարզաձևեր ներկայացնող մարզիկների այս դիմակայությունը կընթանա բացառապես ըմբշամարտի կանոններով:

Թեև Ժուբանիշն օկտագոնի մարտիկ է, որտեղ արդեն հասցրել է գրանցել 9 հաղթանակ և կրել ընդամենը 1 պարտություն, նրա մարտարվեստի գլխավոր զենքն ու ուժեղագույն կողմը համարվում է ըմբշամարտը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

#Ուղիղ․Ազատություն Դավիթին․ բողոքի ակցիա Գլխավոր դատախազության մոտ

#Ուղիղ․Ազատություն Դավիթին․ բողոքի ակցիա Գլխավոր դատախազության մոտ Mon, 06 Apr 2026 17:21:39 +0400 Latest news…

2 րոպե ago

Ծառուկյանի մենամարտը չեղարկվում է

Ծառուկյանի մենամարտը չեղարկվում է Mon, 06 Apr 2026 17:15:09 +0400 Սան Պաուլոյում նախատեսված Hype Brazil…

8 րոպե ago

Իրանում կախաղան են հանել ազգային հավաքականի մարզիկին

Իրանում կախաղան են հանել ազգային հավաքականի մարզիկին Mon, 06 Apr 2026 17:00:43 +0400 Իրանում մահապատժի…

23 րոպե ago

Ղազախստանը հերքել է Փաշինյանին

Ղազախստանը հերքել է Փաշինյանին Mon, 06 Apr 2026 16:54:40 +0400 Ղազախստանը չի բանակցում հայկական երկաթուղիների…

29 րոպե ago

Դատարանում ծեծկռտուքի գործով 3 անձ կալանավորվել է

Դատարանում ծեծկռտուքի գործով 3 անձ կալանավորվել է Mon, 06 Apr 2026 16:45:53 +0400 24-ամյա Սարգիս…

38 րոպե ago

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե Mon, 06 Apr 2026 16:40:42 +0400…

43 րոպե ago