Նիկո՛լ, իմացի՛ր՝ ուզում է ևս 7 տարի անցնի, իմ համոզմունքները չեք կոտրելու
Wed, 25 Mar 2026 20:25:40 +0400

ՓԱՍՏՈՐԵՆ, ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՆԳԻՍՏ ՉԻ ՏԱԼԻՍ ԱՐԴԱՐ ԼԻՆԵԼՈՒՍ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԻՏՔԸ
Այսօր վարչապետի դատախազությունը բողոքարկեց առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատավոր Դավիթ Բալայանի ընդունած՝ իմ արդարացման վճիռը։ Եթե մասնագիտորեն ծանոթանաք դատավորի վճռին պարզ կդառնա, որ այնտեղ բողոքարկելու ոչ մի տոկոս հիմք չկա։ Բայց չէ՞ որ դա չէր մտնում կառավարող ուժի պլանների մեջ, չէ՞ որ Փաշինյանն ասել էր, որ բացառում է, որ քննությունն օբյեկտիվ չլինի, չէ՞ որ իշխանական պաշտոնյաները «երդում էին կերել», որ Վանեցյանի գլխավորած ԱԱԾ-ն չի կարող գործ կարել։
Նիկո՛լ, իմացի՛ր՝ ուզում է ևս 7 տարի անցնի, իմ համոզմունքները չեք կոտրելու։ Այն հետապնդումները, որ իրականացվեցին քո վարչապետության օրոք՝ ամեն քայլափոխի հետևելով ինձ ու ընտանիքիս անդամներին, նույնիսկ Սերժի ժամանակ չէին արվում։
Ձեր կողմից «կառուցած» «ժողովրդավարության բաստիոնը» քանդվելու է, և նրա տեղում կառուցվելու է արդարության, արժանապատվության ու իրապես ժողովրդի կողմից կառուցված և ժողովրդավարական պետական համակարգ։
Դեռ հանդիպելու ենք. սպասելու եմ, որ աչքերիս մեջ նայեք։
Գրել է Դավիթ Սանասարյանը
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր