Դեպքի վայր է մեկնել 8 մարտական հաշվարկ, երկու ջրատար․ նոր մանրամասներ

Դեպքի վայր է մեկնել 8 մարտական հաշվարկ, երկու ջրատար․ նոր մանրամասներ

Wed, 25 Mar 2026 21:08:53 +0400


Մարտի 25-ին, ժամը 19։12-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող շինություններից մեկում հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանի Ազատության պողոտայի 19 հասցեում գտնվող նախկին «Կանազ» մշակույթի տան չգործող չորսհարկանի շինությունում։

Հրդեհի բարդությունից ելնելով հայտարարվել է «Թիվ 3 կանչ». դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ, երկու ջրատար, հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան։

Կտրվի լրացուցիչ տեղեկություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Յունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-ի

Յունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-ի Fri, 11 Sep…

13 րոպե ago

Քաղբանտարկյալների ազատագրման չորս տարբերակները

Քաղբանտարկյալների ազատագրման չորս տարբերակները Fri, 11 Sep 2026 18:15:53 +0400 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը,…

16 րոպե ago

Ուշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն

Ուշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն Fri, 11 Sep…

19 րոպե ago

Բելառուսը պատերազմի է պատրաստվում․ Լուկաշենկոն խոստովանեց

Բելառուսը պատերազմի է պատրաստվում․ Լուկաշենկոն խոստովանեց Fri, 11 Sep 2026 18:00:44 +0400 Բելառուսը նախատեսում է…

31 րոպե ago

Ով է ձերբակալվել Նուբարաշեն ՔԿՀ-ից

Ով է ձերբակալվել Նուբարաշեն ՔԿՀ-ից Fri, 11 Sep 2026 17:54:29 +0400 Գրել էինք, որ այսօր…

37 րոպե ago

Գրիգոր Տեր Ղազարյանը հաղթել է Մեսրոպ Մանուկյանին

Գրիգոր Տեր Ղազարյանը հաղթել է Մեսրոպ Մանուկյանին Fri, 11 Sep 2026 17:45:58 +0400 Գործարար Գրիգոր…

46 րոպե ago