Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
Wed, 25 Mar 2026 23:15:05 +0400

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 17-23-ը (2026թ․)։
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ,
◾️ Նոր Նորքում՝ մարտի 17-ին և 22-ին,
◾️ Արաբկիրում՝ մարտի 19-ին,
◾️ Շենգավիթում` չի գերազանցել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Կենտրոնում՝ մարտի 18-ին,
◾️ Նոր Նորքում՝ մարտի 17-19-ը և 22-ին,
◾️ Արաբկիրում` մարտի 18-ին,
◾️ Շենգավիթում՝ մարտի 19-ին։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր