3-ամյա Տիգրանի հայրը դատապարտվել է ցմահ ազատազրկման
Wed, 25 Mar 2026 23:39:10 +0400
Ծափաթաղում 3-ամյա Տիգրան Օ.-ին կյանքից զրկած հայրը՝ Ա.Օ.-ն, դատարանի որոշմամբ դատապարտվեց ցմահ ազատազրկման։ Այս մասին տեղեկանում ենք Դատական դեպարտամենտից։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի 2-ին, Ծափաթաղի հարակից դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել էր 3-ամյա Տիգրան Օվանեսովի դին։ Երեխային փնտրում էին հոկտեմբերի 27-ից։ Երեխայի մարմնին եղել են բռնության հետքեր, այդ թվում՝ գլխի շրջանում։ Պարզվել էր, որ երեխային սպանել է հայրը՝ խեղդելու եղանակով, տղամարդը կալանավորվել էր։
Ա.Օ.-ի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով (անօգնական վիճակում գտնվողի, անչափահասի սպանությունը մերձավոր ազգականի կողմից):