Հինգշաբթի , 26 Մարտի 2026

Միրզոյանը առանց որևէ ապացույցի ընդդիմությանը վերագրում է պետության գոյությանը uպառնացող վարքագիծ

Միրզոյանը առանց որևէ ապացույցի ընդդիմությանը վերագրում է պետության գոյությանը uպառնացող վարքագիծ

Wed, 25 Mar 2026 23:45:28 +0400


Պետությունը նույնացված է իշխանության հե՞տ․ Միրզոյանի վտանգավոր բանաձևը: Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի օրերս արած հայտարարությունը, թե «եթե ընդդիմությունը հաղթի ընտրություններում, Հայաստանի անկախ Հանրապետության գոյությունը կհայտնվի մեծ կասկածի տակ», պետականության և իշխանության նույնականացման վտանգավոր փորձ է։

Բարձրաստիճան պաշտոնյան, ըստ էության, առանց որևէ ապացույցի ընդդիմությանը վերագրում է պետության գոյությանը սպառնացող վարքագիծ։ Սա քաղաքական մերկապարանոց պիտակավորում է, որը չի համապատասխանում պետական պատասխանատվության նվազագույն չափանիշներին։

Քաղաքական հարթությունում գործ ունենք վաղուց կիրառվող տեխնոլոգիայի հետ՝ իշխանությունը ներկայացվում է որպես խաղաղության երաշխավոր, իսկ ընդդիմությունը՝ որպես պատերազմի աղբյուր։ Այս պարզեցված սխեման ընտրողի վարքագծի վրա ազդելու փորձ է՝ վախի գործոնի միջոցով։ Հասարակությանը փաստացի ներկայացվում է կեղծ երկընտրանք՝ ոչ թե ծրագրերի և լուծումների, այլ վախի և «կայունության խոստման» միջև։

Ամենախնդրահարույցը, սակայն, Միրզոյանի պետական կարգավիճակն է։ Արտաքին գործերի նախարարը, որի առաքելությունը պետության շահերի ներկայացումն է արտաքին հարաբերություններում, ներքաղաքական պայքարում հանդես է գալիս կոշտ, կողմնակալ ձևակերպումներով։ Արդյունքում դիվանագիտական ինստիտուտը քաղաքականացվում է և աստիճանաբար կորցնում իր համազգային բնույթը։

Ի վերջո, այս հայտարարությունը պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում։ Երբ իշխանությունը իրեն ներկայացնում է որպես պետության գոյության միակ երաշխավոր, ձևավորվում է վտանգավոր տրամաբանություն՝ իշխանության փոփոխությունը նույնացվում է պետականության կորստի հետ։ Սա հակասում է ժողովրդավարության հիմնարար սկզբունքին ու ավտորիտար մտածողության դրսևորում է:

Մեծ հաշվով, խնդիրը Փաշինյանի և նրա թիմի քաղաքական մտածողությունն է, որը սահմանափակում է մրցակցությունը, մանիպուլացնում է հանրային վախերը և պետական ինստիտուտները ենթարկում է կուսակցական շահերին»,-գրել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նիկոլի ճակատագրական սխալները

Նիկոլի ճակատագրական սխալները Wed, 25 Mar 2026 17:15:55 +0400 Նիկոլի առաջին սխալը հայոց եկեղեցու դեմ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով