Միրզոյանը առանց որևէ ապացույցի ընդդիմությանը վերագրում է պետության գոյությանը uպառնացող վարքագիծ

Միրզոյանը առանց որևէ ապացույցի ընդդիմությանը վերագրում է պետության գոյությանը uպառնացող վարքագիծ

Wed, 25 Mar 2026 23:45:28 +0400


Պետությունը նույնացված է իշխանության հե՞տ․ Միրզոյանի վտանգավոր բանաձևը: Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի օրերս արած հայտարարությունը, թե «եթե ընդդիմությունը հաղթի ընտրություններում, Հայաստանի անկախ Հանրապետության գոյությունը կհայտնվի մեծ կասկածի տակ», պետականության և իշխանության նույնականացման վտանգավոր փորձ է։

Բարձրաստիճան պաշտոնյան, ըստ էության, առանց որևէ ապացույցի ընդդիմությանը վերագրում է պետության գոյությանը սպառնացող վարքագիծ։ Սա քաղաքական մերկապարանոց պիտակավորում է, որը չի համապատասխանում պետական պատասխանատվության նվազագույն չափանիշներին։

Քաղաքական հարթությունում գործ ունենք վաղուց կիրառվող տեխնոլոգիայի հետ՝ իշխանությունը ներկայացվում է որպես խաղաղության երաշխավոր, իսկ ընդդիմությունը՝ որպես պատերազմի աղբյուր։ Այս պարզեցված սխեման ընտրողի վարքագծի վրա ազդելու փորձ է՝ վախի գործոնի միջոցով։ Հասարակությանը փաստացի ներկայացվում է կեղծ երկընտրանք՝ ոչ թե ծրագրերի և լուծումների, այլ վախի և «կայունության խոստման» միջև։

Ամենախնդրահարույցը, սակայն, Միրզոյանի պետական կարգավիճակն է։ Արտաքին գործերի նախարարը, որի առաքելությունը պետության շահերի ներկայացումն է արտաքին հարաբերություններում, ներքաղաքական պայքարում հանդես է գալիս կոշտ, կողմնակալ ձևակերպումներով։ Արդյունքում դիվանագիտական ինստիտուտը քաղաքականացվում է և աստիճանաբար կորցնում իր համազգային բնույթը։

Ի վերջո, այս հայտարարությունը պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում։ Երբ իշխանությունը իրեն ներկայացնում է որպես պետության գոյության միակ երաշխավոր, ձևավորվում է վտանգավոր տրամաբանություն՝ իշխանության փոփոխությունը նույնացվում է պետականության կորստի հետ։ Սա հակասում է ժողովրդավարության հիմնարար սկզբունքին ու ավտորիտար մտածողության դրսևորում է:

Մեծ հաշվով, խնդիրը Փաշինյանի և նրա թիմի քաղաքական մտածողությունն է, որը սահմանափակում է մրցակցությունը, մանիպուլացնում է հանրային վախերը և պետական ինստիտուտները ենթարկում է կուսակցական շահերին»,-գրել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ցեխոտ դեմքով կինը․ Դադարեք ձեզ զոհի տեղ դնել․ լուսանկար

Ցեխոտ դեմքով կինը․ Դադարեք ձեզ զոհի տեղ դնել․ լուսանկար Mon, 30 Mar 2026 18:15:21 +0400…

13 րոպե ago

Գեւորգ Գեւորգյանն ընդամենը նայել է Փաշինյանին` ձերբակալել են

Գեւորգ Գեւորգյանն ընդամենը նայել է Փաշինյանին` ձերբակալել են Mon, 30 Mar 2026 18:00:21 +0400 Նիկոլ…

28 րոպե ago

Ընտրություններին միայնակ մասնակցությունը կարող է լինել արկածախնդրություն․ Նաիրի Սարգսյան

Ընտրություններին միայնակ մասնակցությունը կարող է լինել արկածախնդրություն․ Նաիրի Սարգսյան Mon, 30 Mar 2026 17:55:13 +0400…

33 րոպե ago

8 միլիոն մարդ դուրս է եկել Թրամփի դեմ․ շարքերում աստղեր կան

8 միլիոն մարդ դուրս է եկել Թրամփի դեմ․ շարքերում աստղեր կան Mon, 30 Mar 2026…

43 րոպե ago

Երևանը կհյուրընկալի լեգենդին․ Գարի Կեսայան և ամերիկյան ջազի աստղեր

Երևանը կհյուրընկալի լեգենդին․ Գարի Կեսայան և ամերիկյան ջազի աստղեր Mon, 30 Mar 2026 17:33:59 +0400…

54 րոպե ago

Վիրավորել է Էրդողանին և հայտնվել իրավապահների թիրախում․ հնչեղ պատմություն

Վիրավորել է Էրդողանին և հայտնվել իրավապահների թիրախում․ հնչեղ պատմություն Mon, 30 Mar 2026 17:30:03 +0400…

58 րոպե ago