«Հրապարակ»․ Ավինյանն է մեղավոր
Thu, 26 Mar 2026 08:00:32 +0400

ՔՊ մեր աղբյուրները պատմում են, որ Նիկոլ Փաշինյանն աննկարագրելի «մանթրաշի» մեջ է ընկել երեւանյան վերջին քարոզարշավից հետո, եւ քաղաքացիների բացահայտ բոյկոտին ու բացասական վերաբերմունքին արժանանալուց հետո թիմում հիմա քննարկում են իրենց առաջիկա քայլերը։ Մասնավորապես՝ քավության նոխազ դարձնել Երեւանի քաղաքապետին, թե Տիգրան Ավինյանի վատ աշխատանքի հետեւանքն է, որ Երեւանն իրենց մերժում է։
Ի սկզբանե որոշված է եղել, որ Երեւանում «ուրախ ավտոբուսը» չի պտտվի՝ հասկանալով, որ երեւանցիների հետ բարդ է լինելու։ Անգամ Կոտայքից վերադառնալու ճանապարհին որոշ ՔՊ-ականներ հավելյալ ճշտել են, թե վաղն ինչ պլաններ կան, եւ պատասխան են ստացել, թե քարոզարշավն այս շաբաթ ավարտված է։ Միայն ուշ գիշերին կուսակցականներին ծանուցել են, որ, առավոտյան 9.30-ից սկսած, Երեւանում են շրջելու։
Ի դեպ, երեւանյան շրջագայությանը ոչ ամբողջ կազմով էին ներկա, ինչը նույնպես վկայում է, որ նախապես չեն պլանավորել, եւ շատերը մարզ են մեկնած եղել՝ փրկվելով այդ խայտառակությանը մասնակից դառնալուց։ Մենք տեղեկացանք, որ ներկուսակցական ընտրությունների երկրորդ փուլից հետո էլ ՔՊ-ականները շարունակելու են հանդիպումների շարքը։ Որոշել են հատկապես հանդիպումներ կազմակերպել Երեւանում, որ բարելավեն իրենց անմխիթար վարկանիշը, բայց թե ինչ ֆորմատով՝ առայժմ հայտնի չէ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր