«Հրապարակ»․ Նրանք եղել են օրինակ, թե ինչպիսին պետք է լինի իրական հերոսի ընտանիքը

«Հրապարակ»․ Նրանք եղել են օրինակ, թե ինչպիսին պետք է լինի իրական հերոսի ընտանիքը

Thu, 26 Mar 2026 09:45:23 +0400


Կիրակի օրը արցախցի կնոջ՝ Արմինե Մոսիյանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի ագրեսիվ պահվածքը շատերը դատապարտեցին։ Նույն օրը նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը՝ բոլոր խմբակցությունների ստորագրությամբ, հայտարարություն տարածեց՝ դատապարտելով «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակահայկական, հակապետական հայտարարությունները»։

«Արցախի Ազգային ժողովի խմբակցություններն անընդունելի եւ դատապարտելի են համարում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված պառակտիչ արտահայտությունները՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների վերաբերյալ։

Արցախցիներին միտումնավոր անվանարկելը ոչ միայն նվաստացուցիչ է, այլեւ իրականության կոպիտ խեղաթյուրում։ Խոսքը հազարավոր մարդկանց մասին է, ովքեր զրկվել են իրենց հայրենիքից՝ գոյաբանական սպառնալիքի պայմաններում եւ բռնի տեղահանման ճանապարհով։ Նրանց արժանապատվության հաշվին քաղաքական շահարկումն անթույլատրելի է։ Երբ պետության ղեկավարի պատասխանատվություն ստանձնած գործիչը սկսում է իր ժողովրդի իրավունքները ներկայացնել որպես «անիրատեսական» կամ «մոլորություն», նա այլեւս չի զբաղվում քաղաքականությամբ, նա զբաղված է սեփական անգործությունն ու ձախողումներն արդարացնելով։

Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը սակարկման առարկա չէ։ Այն հիմնարար իրավունք է, որը չի կարող չեղարկվել որեւէ պաշտոնյայի հայտարարությամբ կամ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով:
Ավելին, անընդունելի է այն հռետորաբանությունը, որով փորձ է արվում մեղադրանք ներկայացնել մեզ՝ արցախցիներիս, Հայաստանի Հանրապետության բյուջեից ցուցաբերված «աննախադեպ» չափերի աջակցության համար: Համազգային համերաշխությունը չի կարող ներկայացվել որպես «պարտք» կամ շահարկվել որպես ճնշման գործիք։

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել նման հայտարարությունների տարածումն ու տիրաժավորումը եւ ձեռնպահ մնալ հասարակությունը պառակտող հռետորաբանությունից։ Յուրաքանչյուր տեսակետ կամ արտահայտություն՝ հնչեցված պետական բարձր մակարդակում, անպայման թողնում է հետեւանքներ, իսկ այդ հետեւանքների պատասխանատվությունը պատմությունը շատ երկար է պահում:
«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցություն
«ՀՅ Դաշնակցություն» խմբակցություն
«Արդարություն» խմբակցություն
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն
«Միասնական հայրենիք» խմբակցություն
23 մարտի 2026 թ․»

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է կազմվել այս հայտարարությունը, որին միացել են ԼՂՀ ԱԺ բոլոր խմբակցությունները: Նա մեզ հետ զրույցում նկատեց. «Այս հայտարարությունը տարածվել է համատեղ քննարկման արդյունքում: Քաղաքական առումով հայտարարությունը պետք է լինի զուսպ քաղաքական խոսույթով, ի տարբերություն օրվա իշխանությունների կողմից գեներացվող բառապաշարի, ինչը ոչ մի առնչություն ու աղերս չունի քաղաքական պրոցեսների հետ, այն հստակ բռնաճնշման տեսակ է: Նիկոլ Փաշինյանի խոսույթը, բառապաշարն ինքնին բռնաճնշման ձեւեր են: Մտնելով նախընտրական փուլ՝ նրանք գլխապտույտ ունեն: Ջարդուփշուր անելով, պառակտելով, նվաստացնելով ազգին՝ ցանկանում են հերթական անգամ զավթել իշխանությունը։ Ինչո՞ւ։ Որովհետեւ դեռ վաղուց, սակայն այժմ առավել, քան երբեւէ, կարող ենք ասել, որ այլեւս խոսք անգամ չի կարող լինել արդար ու թափանցիկ ընտրության մասին: Հատկապես այս փուլում նրանք հաջողել են եւ ունեն փորձ, գիտակցում են, որ հանրությանն էլ ավելի պառակտելը, մթնոլորտը սրելը, արցախցի-հայաստանցի ձեւակերպումը տալն էլ ավելի է խորացնում թշնամանքը: Սա տեղանման հարց չէ, այլ արվում է դիտավորյալ` թշնամանք տարածելու համար: Այս ութ տարվա մեջ առաջին անգամ իշխանության ղեկավարն իր հերթական շոուն նկարահանելուց առաջ հաշվի չէր առել, չէր ճշտել, թե ում հետ է կոնտակտի մեջ մտնում: Ղեկավարի նման կեցվածքը ցանկացած իրավիճակում խիստ դատապարտելի է, բայց այն փաստը, որ դիմացդ կանգնած է մի մարդ, որի հայրն Արցախի հերոս է, եւ դու փորձում ես նրա նկատմամբ նույնպես ատելություն գեներացնել, խիստ անընդունելի է: Արցախում չկա մի ընտանիք, որ չճանաչի Արմինեի ընտանիքին, նրա հոր հերոսապատումը, նրա անցած ճանապարհը հայտնի է մեզ՝ բոլորիս: Այդ ընտանիքն Արցախում եղել է օրինակ, թե ինչպիսին պետք է լինի իրական հերոսի ու հայրենիք ազատագրողի ընտանիքը»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ եզրափակչում են 16/08/2026 21:00 Սպորտ

Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ եզրափակչում են 16/08/2026 21:00 Սպորտ Sun, 16 Aug…

6 ժամ ago

Բացվել է Ս․ Մարիամ Աստվածածնի՝ Եվրոպայի ամենաբարձր արձանը․ որտեղ է այն գտնվում

Բացվել է Ս․ Մարիամ Աստվածածնի՝ Եվրոպայի ամենաբարձր արձանը․ որտեղ է այն գտնվում Sun, 16 Aug…

6 ժամ ago

Քարի լճի հարակից տարածքի աղտոտման վերաբերյալ ահազանգերը կփոխանցվեն իրավասու գերատեսչություններին

Քարի լճի հարակից տարածքի աղտոտման վերաբերյալ ահազանգերը կփոխանցվեն իրավասու գերատեսչություններին Sun, 16 Aug 2026 23:15:22…

6 ժամ ago

Ներկայացվել է իսպանական «Լա Լիգայի» նոր վարկանիշային աղյուսակը

Ներկայացվել է իսպանական «Լա Լիգայի» նոր վարկանիշային աղյուսակը Sun, 16 Aug 2026 23:00:10 +0400 Transfermarkt…

6 ժամ ago

Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկզբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան

Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկզբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան Sun, 16 Aug…

7 ժամ ago

Խարդախների հանցախումբ է բացահայտվել․ կան ձերբակալվածներ

Խարդախների հանցախումբ է բացահայտվել․ կան ձերբակալվածներ Sun, 16 Aug 2026 22:30:44 +0400 Թուրքիայում ուժայինների կողմից…

7 ժամ ago