«Հրապարակ»․ «Չփախնողները» կա՛մ մահացել են, կա՛մ բանտերում են

«Հրապարակ»․ «Չփախնողները» կա՛մ մահացել են, կա՛մ բանտերում են

Thu, 26 Mar 2026 10:15:05 +0400


Նիկոլ Փաշինյանը մատ թափ տվեց եւ «փախածներ» անվանեց տեղահանված արցախցիներին, բայց ինչպե՞ս է նա վարվում այն արցախցիների հետ, ովքեր մինչեւ վերջ մնացին Արցախում՝ չփախան: Նրանք կա՛մ մահացան Արցախում, կա՛մ Բաքվի բանտերում են, կա՛մ՝ Հայաստանի: Նրանցից մեկն Ադրբեջանի օգտին լրտեսության համար 18 տարվա ազատազրկման դատապարտված Սարգիս Գալստյանն է: Արցախի հայաթափումից հետո նա կնոջ՝ Մարգարիտա Շահնազարյանի հետ մնացել էր Ստեփանակերտում, քանի որ, ինչպես Մարգարիտան է ասում՝ չեն պատկերացրել իրենց կյանքն առանց Արցախի: Գալստյանը, հիշեցնենք, 2018-2023 թթ․ Լեռնային Ղարաբաղում տարբեր պաշտոններ է զբաղեցրել․ Շուշիի վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է եղել, կրթության նախարարությունում՝ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ապա՝ ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ Նրան դատապարտել են մեկ կեղծ ինքնախոստովանության հիմքով, որը քննիչները ստացել են՝ սպառնալով, որ «կփակեն» կնոջը:

Ինչո՞ւ են Փաշինյանը, նրա թիմակիցները, նրանց սպասարկող լրատվամիջոցները շարունակ թիրախավորում արցախցիներին, ո՞րն է պատճառը, դա անձնակա՞ն վերաբերմունք է, գուցե անզո՞ւսպ է ուղղակի, թե՞ այլ պատճառ կա․ «Հրապարակի» հարցին Սարգիս Գալստյանի կինը պատասխանում է. «Նա անզուսպ չէ: Նա խելքից թռած չէ: Ամեն ինչ անում է հաշվարկված: Այդ բոլոր երեւույթները շեղում են մարդկանց բուն խնդրից։ Նա ասում է այն, ինչ ուզում է լսել հասարակությունը: Հենց մի արցախցի է երեւում համացանցում, միանգամից տակը գրում են՝ անաղուհաց, կյարաբախցի, գնացեք ձեր երկիրը, ափսոս մեր տղերքը, որ ձեր համար զոհվել են, եւ այսպես շարունակ: Այն օրը, երբ ոչ մեկը քոմենթներում չի պիտակավորի արցախցուն, այլ բոլորը կհասկանան, որ Արցախը թիկունք ու դարպաս էր պահում, նա չի կարողանա այլեւս թշնամացնել մարդկանց, որովհետեւ չի լինի դրա համար պարարտ հող: Իսկ խոսելով միլիարդների մասին, որ բյուջե էր ուղարկվում՝ որպես միջպետական պարտք, մարդկանց մոռացնել է տալիս 3 ամիսը մեկ ստացած իրենց 4 մլրդ դրամ պարգեւավճարը»:

Սարգիս Գալստյանը փետրվարի վերջին գանգատ է ուղարկել ՄԻԵԴ՝ բողոքարկելով իր դատավճիռը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանը հայտարարություն է տարածել բարեկամ երկրների համար

Իրանը հայտարարություն է տարածել բարեկամ երկրների համար Thu, 26 Mar 2026 12:00:44 +0400 Իրանի ԱԳՆ…

3 րոպե ago

Ում է փոխանցվելու «Հայֆիլմ» կինոստուդիայի կառավարումը

Ում է փոխանցվելու «Հայֆիլմ» կինոստուդիայի կառավարումը Thu, 26 Mar 2026 11:53:39 +0400 ՀՀ կառավարության որոշմամբ…

10 րոպե ago

Ինչ կենտրոններ են միավորվելու

Ինչ կենտրոններ են միավորվելու Thu, 26 Mar 2026 11:46:30 +0400 ՀՀ կառավարության նիստում ընդունվել է…

17 րոպե ago

«Հրապարակ»․ Ջրհեղեղից 2 տարի անց աղետի հետեւանքների զգալի մասը վերացված չէ

«Հրապարակ»․ Ջրհեղեղից 2 տարի անց աղետի հետեւանքների զգալի մասը վերացված չէ Thu, 26 Mar 2026…

18 րոպե ago

ՔՊ-ում խոր կասկածներ ունեն

ՔՊ-ում խոր կասկածներ ունեն Thu, 26 Mar 2026 11:30:49 +0400 Latest news from Secure News…

33 րոպե ago

Թուրքիայի ափերի մոտ հարձակում է եղել․ մանրամասներ

Թուրքիայի ափերի մոտ հարձակում է եղել․ մանրամասներ Thu, 26 Mar 2026 11:30:41 +0400 Անհայտ անօդաչուները…

33 րոպե ago