«Արգենտինական ռաբիս չկա՞ր». «Ինտերի» հերթական հրապարակումը
Thu, 26 Mar 2026 10:30:51 +0400
Իտալական «Ինտերը» շարունակում է սոցցանցերի իր հարթակներում հայատառ հրապարակումները:
Այս անգամ միլանյան ակումբը անդրադարձել է թիմի ավագ, արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի հերթական գոլերից մեկրն:
«Կապիտան Լաուտարո Մարտինես»,- հայատառ գրել են ակումբից: Կարճ հոլովակը կրկին հրապարակել են «հայ եմ ես, հայ ես դու» երգի ներքո: Այս անգամ սակայն մեկնաբանություններում տեղ են գտել մի շարք բացասական արձագանքներ հայ օգտատերերի կողից:
«Մի տեսակ էլ չի լսվում»,- նշել է նրացից մեկը:
«Արգենտինական ռաբիս չկա՞ր»,- արձագանքել է մյուսը: