«Հրապարակ». Ինչ է թաքցնում նախարարությունը

«Հրապարակ». Ինչ է թաքցնում նախարարությունը

Thu, 26 Mar 2026 10:45:23 +0400


Մարտի 5-ին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին տեղեկատվական հարցում էի ուղարկել։ Առաջին հարցը հետեւյալն էր․ «2026թ․ փետրվարի 12-ին կառավարության որոշմամբ մարզպետների աշխատակազմերին թույլատրվել է 2022-2025 թվականներին հավանության արժանացած եւ համայնքապետարանների հետ կնքված ենթակառուցվածքների զարգացման սուբվենցիոն ծրագրերի պայմանագրերում կատարել փոփոխություններ եւ դրանց ժամկետները երկարացնել մինչեւ 2027թ․ հունիսի 30-ը։ Դա վերաբերում է այն համայնքներին, որտեղ աշխատանքները պետք է ավարտվեին մինչեւ 2025թ․ նոյեմբերի 15-ը։ Այդ որոշմամբ քանի՞ ծրագրի իրականացում է հետաձգվել, որքա՞ն է դրանց ֆինանսավորման ընդհանուր չափը, այդ պայմանագրերից քանի՞սն են կնքվել 2022-ին, քանի՞սը՝ 2023-ին, 2024-ին եւ 2025-ին»։

Մարտի 11-ին ՏԿԵ փոխնախարար Ա․ Դարբինյանից պատասխան եմ ստացել, որի մեջ 1-ին հարցի պատասխանը չկա, ինչ-որ ընդհանուր նախադասություններ են։ Մարտի 12-ին նախարար Խուդաթյանին նոր հարցում եմ ուղարկել՝ կրկնելով նույն հարցը, քանի որ նախորդ հարցմանս չեն պատասխանել։ Մարտի 19-ին ստացել եմ ՏԿԵՆ գլխավոր քարտուղարին փոխարինող Ա․ Ազատյանի պատասխանը․ «Հայտնում ենք, որ հարցման 1-ին կետին անդրադարձել ենք ՀՀ ՏԿԵ նախարարության 11․03․2026թ․ թիվ ԱԴ-9074-2026 գրության առաջին պարբերությունում։ Միեւնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ առավել մանրամասն տեղեկատվություն կարող է տրամադրել տեղեկատվությանը տիրապետողը՝ պայմանագրի կողմ հանդիսացող համայնքը կամ կապալառուն»։ Հարց է ծագում՝ ի՞նչ է համառորեն թաքցնում ՏԿԵ նախարար Դ․ Խուդաթյանը, որ չի ցանկանում հայտնել, թե հանրապետությունում ընդհանուր քանի սուբվենցիոն ծրագիր է երկարաձգվել մինչեւ 2027թ․ հունիսի 30-ը, որքան է դրանց ֆինանսավորման ընդհանուր չափը, այդ ծրագրերից քանիսն են կնքվել 2022-ին, քանիսը՝ մյուս թվերին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչպե՞ս է տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանը քվեարկելու

Ինչպե՞ս է տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանը քվեարկելու Sun, 03 May 2026 13:08:56 +0400…

4 րոպե ago

Մեկնարկել է հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համար

Մեկնարկել է հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համար Sun, 03…

8 րոպե ago

Մեկի հետ առեւտրի ծավալները նվազեցնում է, մյուսի հետ՝ ավելացնում

Մեկի հետ առեւտրի ծավալները նվազեցնում է, մյուսի հետ՝ ավելացնում Sun, 03 May 2026 13:00:56 +0400…

12 րոպե ago

Այս անգամ ինչ են փոխադրում

Այս անգամ ինչ են փոխադրում Sun, 03 May 2026 12:45:50 +0400 Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի…

27 րոպե ago

Վիճակահանությունն ավարտված է. որ ուժին որ թիվը բաժին հասավ

Վիճակահանությունն ավարտված է. որ ուժին որ թիվը բաժին հասավ Sun, 03 May 2026 12:38:40 +0400…

34 րոպե ago

Իր աշխատակազմի նախկին ղեկավարի նկատմամբ սանկցիաներ է սահմանել

Իր աշխատակազմի նախկին ղեկավարի նկատմամբ սանկցիաներ է սահմանել Sun, 03 May 2026 12:30:39 +0400 Ուկրաինայի…

42 րոպե ago