Մեկնարկել է հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համար

Մեկնարկել է հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համար

Sun, 03 May 2026 13:04:51 +0400


Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր բոլոր հայրենակիցներին սիրով տեղեկացնում եմ, որ կրկին մեկնարկել է կամավորների հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համար։ Կամավորների առաջին խումբն այսօր արդեն Հատիսի գագաթին էր։

Ինչպես մարզային հանդիպումներից մեկի ժամանակ խնդրանքին ի պատասխան խոստացել էր Գագիկ Ծառուկյանը՝ ասորական համայնքի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ այսօր մեծ ոգևորությամբ լծվել էին արձանի կառուցման կամավորական աշխատանքներին։

Ձմռան ցուրտ ամիսներին անգամ շինարարությունը չի դադարել և այսօր շարունակվում է նոր ուժով ու նոր շնչով։

Սա պարզապես կառույց չէ․ սա ազգային վերածննդի, ներքին համերաշխության, աշխարհին ներկայանալու նոր խորհրդանիշ է է։ Սա մի ճանապարհ է, որտեղ յուրաքանչյուր դրված քար, յուրաքանչյուր լցված շաղախ դառնում է ձեր անձնական ներդրումը պատմության մեջ։ Եվ մի օր հպարտությամբ ձեր զավակներին ու թոռներին կպատմեք, որ այս վեհ կառույցի մեջ կա նաև ձեր ձեռքերի ջերմությունը։

Բոլոր ցանկացողները կարող են հերթագրվել՝ գրելով մեր ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին կամ զանգահարելով տեղեկատվական գրասենյակ՝ 010 600 601 հեռախոսահամարով։

Սիրո՛վ սպասում ենք յուրաքանչյուրիդ։

Եկե՛ք միասին կերտենք պատմություն

Իվետա Տոնոյանի ֆեյսբուքյան գրառումը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչ կեղծ հավաստագրեր է տրամադրել Վարոս Սիմոնյանը

Ինչ կեղծ հավաստագրեր է տրամադրել Վարոս Սիմոնյանը Fri, 09 Oct 2026 19:45:27 +0400 Ռուսական «Իզվեստիա»…

15 րոպե ago

Քանի ՔՊ-ն կա, ԱԺ-ում նման դեպքեր կլինեն. Կարապետյան

Քանի ՔՊ-ն կա, ԱԺ-ում նման դեպքեր կլինեն. Կարապետյան Fri, 09 Oct 2026 19:32:34 +0400 Latest…

28 րոպե ago

Ես Պուտինի «դաբրոյով» չեմ եկել. «դաբրոյի» կարիք չունեմ. Սամվել Կարապետյան

Ես Պուտինի «դաբրոյով» չեմ եկել. «դաբրոյի» կարիք չունեմ. Սամվել Կարապետյան Fri, 09 Oct 2026 19:31:19…

29 րոպե ago

35-ամյա սպորտսմեն է մահացել

35-ամյա սպորտսմեն է մահացել Fri, 09 Oct 2026 19:30:18 +0400 Մահացել է վոյելբոլի Իտալիայի հաավքականի…

30 րոպե ago

Ինչպես են լրագրողներն օգնում Փաշինյանին՝ մոլորեցնել մեզ

Ինչպես են լրագրողներն օգնում Փաշինյանին՝ մոլորեցնել մեզ Fri, 09 Oct 2026 19:15:16 +0400 Կա մի…

45 րոպե ago

Մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ

Մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Fri, 09 Oct…

54 րոպե ago